Ոսկեգույն ստաֆիլակոկի մեթիցիլին կայուն արտահիվանդանոցային Staphylococcus aureus շտամը ծայրահեղ դժվարությամբ է բուժման ենթարկվում: Մարկ Ստեգերը և նրա գործընկերները հաստատել են, թե որտեղից է ի հայտ եկել այս շտամը: Պարզվել է, որ Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Միջին արևելքում տարածված ախտածինն ունի մեկ նախնի: Եվ այդ նախնին Սահարայից հարավ գտնվող շրջանից է, հաղորդում է Ռեմեդիում պարբերականը:
Ամողջ հետազոտության համար օգտագործվել է Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սահարայի հարավի, Միջին Արևելքի և Ասիայի 22 երկրներից հավաքված ոսկեգույն ստաֆիլակոկի 97 նմուշ: 1993-2010 թվականներին վերցված 74 շտամերը եղել են մեթիցիլին կայուն: Այս շտամերի ԴՆԹ հետազոտությունը թույլ է տվել պարզել, թե որտեղից են դրանք եկել: Կայուն արտահիվանդանոցային շտամի աղբյուրը Արևադարձային Աֆրիկան է:
Ամենահետաքրքիրն այն է, որ այս շտամի նախնին մանրէ է, որը զգայուն է ոչ միայն մեթիցիլինի, այլ նաև այլ հակաբիոտիկների հանդեպ: Գիտնականները անտիբիոտիկների հանդեպ կայունության առաջացումը կապում են բակտերիաների կողմից երկու շարժուն մասնիկների ձեռքբերման հետ: Ամբողջ աշխարհով ախտածինը տարածվել է տեղի բնակչության ակտիվ միգրացիայի շնորհիվ: Թերևս շտամի տեղափոխումը տեղի է ունեցել անցած դարի 80-ական թվականներին:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ webmd.com