Երկարակյացների մոտ ''երկարակեցության գենի'' փոխարեն վնասակար սովորություններ են հայտնաբերվել:
Ամերիկացի գիտնականներն ամբողջությամբ վերծանել են աշխարհի ամենածեր 17 մարդկանց գենոմը` երկարակեցության գենետիկ բնույթն ուսումնասիրելու համար: Սակայն հետազոտության արդյունքում չի հաջողվել հայտնաբերել որևէ գենետիկ առաձնահատկություն, որը կարող էր պատասխանատու լինել երկարակեցության համար: Այս տվյալները հակասում են նախկին հետազոտություններին, որոնք երկարակյացների մոտ գեների անսովոր վարիացիաներ էին հայտնաբերել: Սակայն այդ վարիացիաները չի հաջողվել հայտնաբերել վերջին հետազոտության 17 մասնակցի մոտ:
Ստենֆորդի համալսարանի անցկացրած հետազոտությանը մասնակցել են 110-116 տարեկան 16 կին և մեկ տղամարդ: Մասնակիցներից 15–ը սպիտակամորթ էին, երկուսը` սևամորթ ու լատինոամերիկացի: Նրանցից ոչ մեկը չէր տառապում տարեց հասակում տարածված սիրտանոթային հիվանդություններով կամ շաքարային դիաբետով, հետազոտվողներից միայն մեկը տառապում էր քաղցկեղով, ևս մեկն էլ ուներ Ալցհեյմերի հիվանդություն: Նրանցից ոչ ոք չէր հետևում առողջ ապրելակերպի կամ առողջ սննդակարգի կանոններին: Ընդհակառակը, նրանց կեսը ծխում էր, իսկ մեկի մոտ հայտնաբերվեց գենի վարիացիա, որը պայմանավորում է սրտի ռիթմի խանգարումներին հակվածությունը (սակայն այդ մուտացիան երբևէ չէր արտահայտվել):
Միևնույն ժամանակ, նրանցից շատերը ծեր հասակում էլ ֆիզիկապես և կոգնիտիվ ակտիվություն էին պահպանել, օրինակ` նրանցից մեկը մինչև 103 տարեկանը աշխատել էր որպես բժիշկ, մյուսը մինչև 107 տարեկանը մեքենա էր վարել:
Ի սկզբանե, գիտնականները ենթադրում էին, որ մինչև 110 տարի ապրող մարդիկ կարող են հազվագյուտ մուտացիաներ ունենալ, սակայն հետազոտության արդյունքում նրանց մոտ չհայտնաբերվեցին տարբերություններ այլ մարդկանց գենոմից:
''Մեզ չհաջողվեց հայտնաբերել գեների հազվագյուտ վարիացիաներ կամ ընդհանուր սովորություններ հետազոտվողների մոտ'',_ ասում է հետազոտության գլխավոր հեղինակ Հինկո Գիրման:
Այնուամենայնիվ, գիտնականները ենթադրություն հայտնեցին, որ երկարակեցության գաղտնիքը ոչ թե գենային վարաիցիաներն են, այլ գեների ակտիվությունը: Հետևաբար, այս ֆենոմենի գաղտնիքը դեռ պետք է բացահայտվի:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Medportal.ru