Գլյուկոզան պոլիշաքարների կառուցվածքային հիմնական միավորն է, այն մտնում է նաև դիսախարիդների՝ սախարոզայի, լակտոզայի և մալտոզայի կառուցվածքի մեջ։ Արյան հիմնական շաքարն է, ներծծվում է ստամոքս-աղիքային տրակտում ամբողջապես և շատ արագ (ստամոքս ընկնելուց հետո 5-10 րոպե), մասնակցում է գլիկոգենի առաջացմանը, անհրաժեշտ է աշխատող մկանների և ուղեղի (սյյդ թվում և սրտի) սնուցմանը։ Արյան մեջ նրա մակարդակը կարգավորում է ախորժակը։ Հեշտությամբ կարող է վերածվել ճարպերի (տրիգլիցերհդների) հատկապես հավելյալ քանակների դեպքում։
Գլյուկոզայի աղբյուր են հանդիսանում մրգերը, հատապտուղները, (խաղողը, բանանը, խնձորը, դեղձը, որտեղ գտնվում է մոտավորապես 5-7% շաքար)։ Մեղրում գլյուկոզայի պարունակությունը հասնում է 36,2%-ի։ Այն հանդիսանում է հետվիրահատական և ծանր հիվանդների համար որպես կարևոր աջակցող սննդային միջոց։
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: