Երկորդային ռինոպլաստիկայի մասին պատմում է դիմածնոտային վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը։
Երկորդային ռինոպլաստիկան շատ ակտուալ և միևնույն ժամանակ ցավոտ թեմա է։ Քթի երկրորդային,երրորդային վիրահատությունները կատարվում են այն ժամանակ, երբ անհաջող առաջնային ռինոպլաստիկայից հետո պացիենտը ցանկանում է շտկել էսթետիկ թերությունները, վերականգնել շնչառական ֆունկցիան։
Օբյեկտիվ ցուցումներն են՝
- դժվարաշնչությունը,
- հետվիրահատական շրջանում առաջացած բարդությունների հետևանքները,
- առաջնային վիրահատության ժամանակ առաջացած թերությունները,
- քթի ոսկրաաճառային համակարգի դեֆեկտները,
- պացիենտի անձնական պատկերացումները։
Հանդիպում են դեպքեր,երբ պացիենտը ցանկանում է երկրորդային ռինոպլաստիկա կատարել առաջնային վիրահատությունից 1-2 ամիս անց։ Այս պարագայում պացիենտին պետք է բացատրել, որ երկրորդային ռինոպլաստիկան գերադասելի է իրականացանել առաջնային վիրահատությունից ոչ շուտ, քան 6 ամսից-1 տարի անց, քանի դեռ չեն դադարել հետվիրահատական վերականգնողական գործընթացները: Երկրորդային ռինոպլաստիկայի դեպքում հաճախ կարիք է լինում օգտագործել աճառային և փափուկ հյուսվածքային աուտոտրանսպլանտատներ։ Կախված վիրահատական ծավալից աճառային տրանսպլանտատ վերցնում ենք ականջախեցուց կամ կողաաճառից: Երկրորդային ռինոպլաստիկան տեխնիկպես շատ ավելի բարդ են, ժամանակատար և բժշկից պահանջում է մեծ հմտություն,վիրաբույժը գործ է ունենում արդեն մեծամասամբ սպիական փոփոխված հյուսվածքի հետ։ Ինչպես առաջնային ռինոպլաստիկայի դեպքում, վերականգնողական շրջանը տևում է նվազագույնը մեկ տարի: Ձեզ ենք ուզում ներկայացնել երկրորդային ռինոպլաստիկայի դեպք բավարար էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունքով։ Վիրահատության ընթացքում օգտագործել ենք աուտոգեն կողաճառ։