Մեզանից շատերը հարդարվելիս ժամանակ առ ժամանակ որոշակի քանակությամբ մազեր են կորցնում, սակայն չափից ավելի շատ մազաթափությունը կարող է խոսել առողջական խնդիրների մասին:
Ըստ Cleveland Clinic-ի բժիշկ Լին Սիմփսոնի՝ նորմալ է, երբ մազերը թափվում են.
Սովորաբար կանայք օրական կարող են 50-150 մազ կորցնել, սակայն եթե Ձեզ թվում է, որ Դուք շատ մեծ քանակությամբ մազ եք կորցնում ամեն օր, ապա պետք է անպայման դիմել բժիշկի:
Եթե վիճակն այդքան էլ ծայրահեղ չէ, բայց Ձեզ, միեւնույն է, անհանգստացնում են թափվող մազերը, ապա կարող եք փորձել ինքնուրույն լուծել խնդիրը՝ կանխելով հետագա մազաթափությունը: Դրա համար նախ պետք է իմանալ, թե որոնք են մազաթափության պատճառները:
Ժամանակավոր մազաթափության պատճառները
1. Ձիգ կապված վարսերը եւ նմանատիպ հարդարման այլ տեսակները կարող են նպաստել մազերի թափվելուն: Նման սանրվածքը վնասում է նաեւ մազի ֆոլեկուլները: Այնպես որ, եթե չեք ցանկանում հրաժեշտ տալ Ձեր վարսերին, խուսափեք դրանք հաճախակի ձիգ կապելուց:
2. Մեր օրգանիզմում կտրուկ փոփոխությունները անդրադառնում են նաեւ մազերի որակի վրա: Ծննդաբերությունը, քաշի կտրուկ նվազումը, վիրահատությունները, որոշ հիվանդություններ եւ դեղամիջոներ կարող են սովորականից շատ մազաթափության պատճառ դառնալ: Սակայն պետք չէ անհանգստանալ. ժամանակի հետ մազերը նորից կաճեն:
3. Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ երկաթ, պրոտեիններ կամ վիտամին B12, ապա սա նույնպես կարող է նպաստել մազաթափությանը:
Մշտական մազաթափության պատճառները
1. Դաշտանադադարից առաջ, ընթացքում եւ հետո առկա հորմոնալ դիսբալանսը կարող է մշտական մազաթափության պատճառ դառնալ:
2. Գլխի վնասվածքները, որի արդյունքում գլխամաշկի վրա սպիեր են առաջանում, նույնպես մշտական մազաթափություն են գուժում:
Բժիշկ Սիմփսոնը նշում է, որ
Որքան առողջ է օրգանիզմը, այնքան առողջ են մազերը:
Ըստ նրա՝ առողջ մարմնի եւ, հետեւաբար, առողջ մազերի բանաձեւը հետեւյալն է՝
- Շատ ջուր խմել
- Լավ քնել
- Ֆիզիկական վարժություններ անել ամեն օր
Հ.Գ. Դեղորայքային բուժումը կարող է նշանակել միայն բժիշկը:
Աղբյուրը՝ Clevelandclinic.org