Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ՝ մարդկությունը գրեթե դադարել է ձեռքով գրել: Այժմ յուրաքանչյուրի գրպանում գաջեթ կա, որով կարելի է նամակագրություն վարել, կարեւոր գրառումներ անել եւ այլն: Իհարկե, սմարթֆոնը միշտ ձեռքի տակ է, ի տարբերություն թուղթ ու գրիչի, սակայն մասնագետները պնդում են, որ ձեռքով գրելը մի շարք դրական հատկություններ ունի: Այն նաեւ պաշտպանում է Ալցհեյմերի հիվանդությունից:

Եվ այսպես, ներկայացնում ենք յոթ պատճառ, թե ինչու է անհրաժեշտ երբեմն-երբեմն ձեռքով գրել:

1. Հիշողության զարգացում

Երբ մենք գրում ենք ձեռքով, տեղի է ունենում շարժողական ակտիվություն, ինչն էլ օգնում է ավելի լավ մտապահել տվյալ ինֆորմացիան: Իսկ երբ այդ նույնը գրում եք համակարգչի ստեղնաշարով, գործողությունն ավելի շատ ավտոմատացված է ստացվում:

2. Էմոցիաների թոթափում

Հոգեբանները հաճախ են խորհուրդ տալիս թղթի վրա գրել մեզ անհանսգտացնող երեւույթների մասին, քանի որ այդ կերպ էմոցիոնալ լարվածությունը թուլանում է: Նման արդյունք է լինում նաեւ, երբ մենք գիրք ենք կարդում, որոնք, ի տարբերություն էլեկտրոնային գրքերի, ավելի լավ են հանգստացնում ուղեղը:

3. Երեւակայության զարգացում

Երբ մենք ձեռքով ենք գրում, ուղեղի աջ կիասգունդն ավելի շատ է ակտիվանում, որը պատասխանատու է պատկերավոր մտածողության, գեղարվեստական ընկալման, էմոցիաների համար: Սա նշանակում է, որ տեքստերը լինում են ավելի էմոցիոնալ եւ ստեղծագործական: 

4. Գրագիտության բարձրացում

Երբ Դուք ձեռքով եք գրում, մեխանիկորեն որեւէ ուղղում չի լինում, ի տարբերություն համակարգչով աշխատելուն, եւ միայն Դուք եք հետեւում տեքստի ուղղագրությանը եւ շարահյուսությանը: Եվ եթե դուք սխալ եք գրում, ստիպված եք ջնջել եւ նորից գրել, ինչը նպաստում է գրագիտության բարձրացմանը: 

5. Մանր մոտորիկայի զարգացում

Մանր մոտորիկան, իհարկե, զարգանում է ոչ միայն ձեռքով գրելուց, այլ նաեւ, օրինակ, ասեղնագործելուց: Այդ պահին կիսագնդերը միմյանց հետ փոխազդեցության մեջ են գտնվում, եւ հոգեկան գործընթացներն ավելի լավ են զարգանում: Սա շատ լավ պրոֆիլակտիկա է՝ ընդդեմ Ալցհեյմերի:

6. Բանավոր խոսք

Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ ձեռքով գրելը նպաստում է նաեւ բանավոր խոսքի զարգացմանը: Դժվար է ասել, թե օրական որքան է պետք ձեռքով գրել, որպեսզի բանավոր խոսքը զարգանա, քանի որ ամեն բան կախված է անհատական առանձնահատկություններից, սակայն եթե ցանկություն կա զարգացնելու այն, ինչպես նաեւ՝ հիշողությունը, մտածողությունը, ապա ավելի հաճախ վերցրեք թուղթն ու գրիչը:

7. Ինտելեկտուալ զարգացում

Երբ հոգեբանները զննում են անձին, ուշադրություն են դարձնում նաեւ նրան, թե ինչպես է զարգացած մարդու գրավոր եւ բանավոր խոսքը: Եվ սովորաբար նրանք տալիս են հարցաթերթիկ, որը պետք է լրացնել ձեռքով: 

Նորմալ գրավոր եւ բանավոր խոսքը վկայում է մարդու առողջության մասին: Եվ եթե Դուք ընդհանրապես ձեռքով չեք գրում, ապա ինտելեկտուալ զարգացումը կարող է նվազել: 



Աղբյուրը՝ ww.aif.ru/health/