«Global Forum on Nicotine-2018» ֆորումի շրջանակներում աշխարհի առաջատար գիտնականներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսում էին նիկոտինի նոր՝ ծխելու հետ կապ չունեցող դերակատարության մասին:

ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների համաձայն՝ ծխախոտը տարեկան խլում էմլն մարդու կյանք, որոնցից 890 հազարը մահանում են պասիվ ծխելուց: Այս ամենը ծխելը դարձնում է հանրային առողջության ամենալուրջ գլոբալ խնդիրներից մեկը: Փորձագետների պնդմամբ՝ նիկոտինի վնասը կարելի է հասցնել նվազագույնի, եթե դրա մատակարարումը օպտիմալ կերպով կատարվի:

Ծխողների 80%-ը ապրում է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխելու հետ կապված հիվանդություններից առաջացած մահացությունների ցուցանիշը մնում է բարձր: Ավանդական սիգարետը հանդիսանում է բազմաթիվ հիվանդությունների պատճառ (մահերի 70%-ը բաժին է ընկնում թոքերի և լեզվի քաղցկեղին, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, սրտի և անոթային հիվանդություններին)՝ աշխատունակ բնակչության շրջանում բարձրացնելով մահացության աստիճանը և խոչընդոտելով պետության տնտեսական զարգացմանը:

Ծխելու հետ կապված տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկերը նվազեցնելու ամենաարդյունավետ տարբերակը դրանից ամբողջովին հրաժարվելն էՍակայն ոչ բոլորն են ցանկանում կամ կարողանում հրաժարվել այս վնասակար սովորությունից: Աշխարհում օրեցօր տարածում է ստանում «Harm Reduction» (վնասի նվազեցում) մոտեցումը, որն առաջարկում է ծխողներին փոխարինել հասարակ ծխախոտը ավելի քիչ վնասակար այլընտրանքներով: Գործնականում այս մոտեցումն իրականացվում է որպես սոցիալական քաղաքականության մի մաս, որպես հասարակական շարժում և անձնական ընտրություն: Այս տարի GFN ֆորումի հիմնական մասը նվիրված էր ոլորտի հետագա ուսումնասիրություններին, ֆինանսավորման, ինչպես նաև նոր գիտական տվյալների ներկայացմանը:

Մոտեցման արդյունավետությունը պարզ երևում է եվրոպական և ասիական զարգացած երկրների օրինակներից: Նվազեցված ռիսկով պրոդուկտների ներմուծումը շուկա Ճապոնիային հնարավորություն տվեց հասնել ծխողների 20%-ի անցմանը այլընտրանքային միջոցների: Մեծ Բրիտանիան «Harm Reduction» մոտեցումն իրականացնում է պետական մակարդակով: Հանրությանը նվազեցված ռիսկով պրոդուկտներին անցնելու առավելությունների վերաբերյալ տեղեկացնելուց բացի, կառավարությունը կրճատում է հարկերը՝ այդ պրոդուկտները ֆինանսապես ավելի գրավիչ դարձնելով: Շնորհիվ կիրառված մի շարք կանխարգելիչ միջոցառումների՝ 2016թ. պետությունը կարողացավ կրճատել ծխելու մակարդակը 15,5%-ով, ինչը պատմական մաքսիմում է:  

Այլընտրանքային պրոդուկտների շուկան բուռն զարգացում է ապրումծխախոտ արտադրողները հրաժարվում են սովորական սիգարետի արտադրությունից և անցում ավելի քիչ վնասակար այլընտրանքների: Արդյունքում, վնասի նվազեցման գաղափարը զգալի ազդեցություն է ունենում բնակչության բոլոր խմբերի շրջաններում ծխելու մակարդակի նվազեցման հարցում:

Այս գործում հարկային քաղաքականությունը ևս կարևոր դեր է կատարում: Փորձագետների կարծիքով՝ իրավիճակը կարող է բարելավվել ճկուն հարկային համակարգի միջոցով, որը հիմնված կլինի մարդու առողջության տեսակետից պրոդուկտի հարաբերական ռիսկայնության վրա: Ամենամեծ խոչընդոտը հանդիսանում են ալընտրանքային պրոդուկտների մասին առասպելները, որոնք ձևավորվել են բնակչության՝ չտեղեկացված լինելու արդյունքում: Առանց ակտիվ տեղեկացման ոչ մի միջոց չի կարող նվազեցնել ծխելու համաճարակի վնասակար ազդեցությունը մարդկանց առողջության և երկրների տնտեսության վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առաջատար համալսարանների և բժշկական ասոցիացիաների (The Royal College of Physicians, Public Health England և Cancer Research UK) կողմից անցկացվել են «Harm Reduction» մոտեցման արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրություններ: The Royal College of Physicians-ը դեռևս 2007թ. հրապարակեց մի հաշվետվություն, որտեղ հստակորեն նշվում է, որ ծխելու ամենամեծ վնասն առաջանում է ոչ թե նիկոտինից, այլ սիգարետի ծխի մյուս բաղադրիչներից: Իսկ Ստրաժեսկոյի անվան սրտաբանական ինստիտուտի գիտնականները վեցամսյա ուսումնասիրություններից հետո կարողացել են ֆիքսել չափահաս ծխողների սրտանոթային վիճակի բարելավման ցուցանիշների դինամիկան էլեկտրոնային սիգարետի անցնելուց հետո: