Յունկանի հիվանդանոցի չինացի բժիշկներն ապշել էին. նրանց էր դիմել 44-ամյա տղամարդ որովայինի ցավերով և մեզի մեջ արյան առկայությամբ: Առավել մանրակրկիտ հետազոտությունը ցույց   տվեց, որ տղամարդու  մոտ սկսվել է դաշտան, և պարզվեց, որ նա իրականում հերմաֆրոդիտ է:


Ինչպես նշում է Digital Journal ամսագիրը, ախտորոշումը հնարավոր եղավ հաստատել շերտագրության շնորհիվ: Այն բացահայտել է կանացի վերարտադրողական օրգանների (ձվարաններ և արգանդ) առկայություն:  Գենետիկ հետազոտությունը նույնպես հաստատեց, որ սեռական քրոմոսոմային հավաքակազմը եղել է XX, այլ ոչ XY: Այսինքն՝ պարզվեց, որ գենետիկորեն նա կին է:

Հիվանդի խոսքերով՝ նա երբեք խնդիր չի ունենցել սեռական կյանքում: Տղամարդն արդեն 10 տարի է ինչ ամուսնացած է: Այդ փաստը և տղամարդու հագուստը սկզբում բժիշկներին մոլորության մեջ էին գցել՝ հիվանդի իսկական սեռի որոշման հարցում: Սակայն նրա մոտ բացակայում էր դեմքի մազածածկույթը, ադամախնձորը և տղամարդկային նորմալ սեռական օրգանները:

Հիվանդի մոտ հայտնաբերվեց նաև մակերիկամների բարորակ ուռուցք: Վերջինս հնարավոր եղավ հեռացնել: Հիվանդի վիճակը գնահատվեց որպես ադրենոգենիտալ համախտանիշ: Եթե հաշախտանիշը հայտնաբերվեր վաղ շրջանում, ապա այն հնարավոր կլիներ բուժել: Ամեն դեպքում հորմոնային դիսբալանսը ենթարկվում է շտկման: Այդ դեպքում ուռուցք չէր առաջանա:

Թաևգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Digitaljournal.com