Հավելյալ քաշով տառապող մարդկանց հասցեին մեղադրանքները հանգեցնում են քաշի ավելացման. կարծում են University College London-ի գիտնականները:
Ճարպակալմամբ տառապող 3000 մարդու շրջանում անցկացված հարցման ընթացքում կամավորներին հարցնում էին, արդյո՞ք նրանք ենթարկվել են բացասական վերաբերմունքի, վատ սպասարկման ռեստորաններում կամ դիսկրիմինացիայի իրենց քաշի պատճառով: Հարցվածների 5%-ը նշեց, որ հայտնվել է նման իրավիճակում: Պարզվեց, որ վերջին 4 տարիների ընթացքում այս խմբի մարդիկ ավելացրել են քաշը 0.95 կգ-ով, երբ մյուս մասնակիցները կորցրել էին միջինում 0.71 կգ: Հետազոտողների պդմամբ՝ բացասական վերաբերմունքի պատճառով գեր մադիկ հաճախ ամաչում են ուտել հասարակական վայրերում, ինչը կարող է շատակերության պատճառ դառնալ տուն հասնելուց հետո: Ինչպես նաև, նրանք դժվարությամբ են որոշում կայացնում մարզասրահ այցելելու կամ խմբակային պարապմունքների մասնակցելու համար, քանի որ վախենում են այլ մարդկանց կողմից քննադատության ենթարկվելուց:
Հետազոտությունն անցկացրած բժիշկներից մեկի խոսքերով՝ մարդկանց սեփական քաշը մատնացույց անելը ճարպակալման խնդրի մաս է, այլ ոչ նրա լուծում: Հետազոտության մասնակիցներից շատերը նշել են նաև, որ անհարգալից վերաբերմունքի են արժանացել բժիշկների կողմից:
Մենք բոլորս, այդ թվում նաև բժիշկները, պետք է ըմբռնումով մոտենանք այս խնդրին և առաջարկենք մեր օգնությունը, այլ ոչ դատապարտենք:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-info.ru