Քրիստինա Ռոբերտի Մելիքյանի գլխավորությամբ “ՎԻՏՐՈՄԵԴ” վերարտադրողական առողջության կենտրոնի անձնակազմը մասնակցել է սեպտեմբերի 3-7 Յարոսլավում անցկացված "Վերարտադրողական տեխնոլոգիաներն այսօր ու վաղը'' խորագիրը կրող գիտաժողովին, որը կազմակերպել էր Մարդու վերարտադրողության Ռուսաստանի ասոցիացիան: Գիտաժողովին քննարկված թեմաներն էին` ամորձիների ստիմուլյացիա, հղիությունը արտամարմնային բեղմանվորումից հետո, պտղաբերության պահպանումը օնկոլոգիական հիվանդնությունների դեպքում, գամետների և էմբրիոնների ընտրությունը, կրիոկոնսերվացիա, ՎԳԹ-ն ու անպտղությունը, ՎԳԹ բարդություններն ու վտանգները, ՎԳԹ իրավաբանական կողմը, վերարտադրողական վիրաբուժություն. էնդոմետրիոզ, տղամարդու անպտղություն և շատ այլ թեմաներ: