Ինչպես ցույց է տվել դանիացի գիտնականների կողմից կատարված հետազոտությունը՝ լայն տարածում ունեցող հակաբիոտիկ կլարիտրոմիցինը կարող է բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների բարդացումից առաջացող մահվան ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal (BMJ) ամսագրում:
 
Կլարիտրոմիցինը մակրոլիդներից ամենամեծ տարածում ունեցող հակաբիոտիկն է. վիճակագրությանը համաձայն, այն նշանակվում է տարեկան միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներում: Հայտնի է, որ մակրոլիդների կիրառումը կարող է էլեկտրասրտագրության վրա մեծացնել QT ինտերվալի երկարում, ինչը նպաստում է առիթմիաների զարգացմանը, սակայն մինչ այժմ ոչ մի ապացույց չի եղել, որ այս խմբի դեղամիջոցներն ունեն պրոառիթմիկ ազդեցություն:
 
Դանիացի հետազոտողները կատարել են այն հիվանդների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը, ովքեր կիրառել են կլարիտրոմիցին, ռոկսիտրոմիցին (մակրոլիդներին պատկանող մեկ այլ դեղամիջոց) կամ պենիցիլին, հայտնի է, որ այն սրտի աշխատանքի վրա ազդեցություն չի թողնում: Ազգային տվյալների բազայի օգնությամբ հնարավոր է եղել վերցնել հակաբիոտիկով բուժված 5 միլիոն 40-74 տարեկան հիվանդների տվյալները: Մասնավորապես, 160 297-ը ստացել է կլարիտրոմիցինով բուժում, 588 988-ը՝ ռոկսիտրոմիցինով և 4 355 309-ին տրվել է պենիցիլին պարունակող դեղամիջոց:
 
Գրանցվել է հակաբիոտիկի ֆոնի վրա սիրտ-անոթային հիվանդությունից մահվան 285 դեպք: Կլարիտրոմիցին օգտագործած 18 մահվան դեպք է արձանագրվել, և 32 մահվան դեպք, ովքեր օգտագործել են ռոքսիտրոմիցին:
 
Հաշվի առնելով այնպիսի գործոններ ինչպիսիք են սեռը, այլ դեղամիջոցների կիրառումը և սիրտ-անոթային հիվանդությունների հանդեպ հակվածությունը, սիրտ-անոթային հիվանդության բարդությունից մահացությունը 76%-ով բարձր է կլարիտրոմիցին օգտագործողների մոտ՝ պենիցիլին օգտագործողների  համեմատ: Ի դեպ, այն ռոքսիտրոմիցին օգտագործած մարդկանց մոտ մահացության մակարդակի բարձրացում չի նկատվել: 
 
Ըստ գիտնականների հաշվարկների՝ մեկ միլիոն մարդուց կլարիտրոմիցին օգտագործած 37 հիվանդների սպառնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարում: Այսպիսով՝ սիրտ-անոթային հիվանդությունից մահվան բացարձակ ռիսկը կլարիտրոմիցինի կիրառումից այնքան էլ մեծ չէ, սակայն հեղինակները գտնում են, որ այս եզրակացությունը անհապաղ անկախ հետազոտության կարիք ունի:

Ստորև կարող եք տեսնել 7 ապացուցված միջոցները, որոնք կանխում են սրտի ախտահարումը:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ medportal.ru