Սկսվում է «Բժշկության առաջնորդություն» նորարարական ծրագրի 3-րդ խմբի ընդունելությունը, նախատեսված բժշկության ապագա առաջնորդների համար։ 

Այն կտևի 6 ամիս՝ շաբաթական 2 անգամ,  դասախոսները ոլորտի առաջատար մասնագետներն են։  Նրանք կկիսվեն իրենց հաջողության բանաձևերով, կներկայացնեն հմտություններ, որոնք կարևոր են առաջնորդելու և հաջողության հասնելու համար: Հանգիստ և տրամադրող միջավայրում ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը մեր բանախոսների հետ, ինչպես նաև ձեռք բերելու նոր կապեր և կարևոր ծանոթություններ:

Ծրագիրը մշակվել է Առաջնորդության զարգացման և ինովացիաների ակադեմիայի, Ուիգմոր Քլինիքի և Doctors.am-ի կողմից:

Ծրագրին մասնակցության արժեքն է՝ ամսական 50,000 դրամ: Առկա են կրթաթոշակներ, որոնք կտրվեն ընտրական հանձնաժողովի կողմից՝ հիմնվելով տրամադրված փաստաթղթերի և հիմնավորումների վրա: Ծրագիրը հաջողությամբ ավարտողներին կտրվի վկայական:

 «Բժշկության առաջնորդություն» նորարարական ծրագիրը ղեկավարում են Զավեն Քոլոյանը և Գևորգ Թամամյանը:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 10-ը լրացնել ստորև նշված դիմում - հարցաթերթիկը՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը: Կրթաթոշակի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է կցել նաև CV-ն, 1 երաշխավորող նամակ (recommendation letter) և հիմնավորում (cover letter):

https://forms.gle/68GbC34q7AKqHUcM8 

Նախնական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագրի սկիզբը՝ 2022թ. հոկտեմբերի 1-ին: