Ս/թ նոյեմբերի 7-ին, ժամը 14:15-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն կայցելի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վ.Ի. Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ներգրավված են հայտնի բժիշկ-հումանիստ Լ.Մ. Ռոշալը և հայ անվանի անոթային վիրաբույժ Բ.Գ. Ալեքյանը:
ՌԴ առողջապահության նախարարին կուղեկցեն ՀՀ առողջապահության նախարար Ա.Ա.Մուրադյանը, ՀՀ առողջապահության փոխնախարարները:
Այցելության ընթացքում հյուրերին կներկայացվի Նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման՝ տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի մասնագիտացված կենտրոնի գործունեությունը:
Այնուհետև հյուրերը կայցելեն Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ժամը 16:00-ին նիստերի դահլիճում կկայանա մանկական ուռուցքաբանության հարցերին նվիրված միջոցառում: Ներկա կգտնվեն ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա.Ս. Բաբլոյանը, Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիայի համանախագահ Ա.Մ. Մինասյանը:
 
Միջոցառումը իր ներկայությամբ կպատվի նաև Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
 
Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական