Հերթափոխով աշխատելը, հատկապես ոչ կայուն գրաֆիկով, կարող է հանգեցնել մարդու ինտելեկտուալ կարողությունների զգալի նվազման: Համաձայն բրիտանական ''Occupational and Environmental Medicine'' ամսագրում հրատարակված հետազոտության արդյունքների՝ 10 տարի այսպիսի աշխատանք կատարելը ծերացնում է ուղեղը 6 տարով: Աշխատանքը դադարեցնելուց հետո գլխուղեղի ֆունկցիան վերականգնվում է, սակայն սրա համար մինչև 5 տարի ժամանակ է պահանջվում: Գիտնականները կարծում են, որ այս եզրակացությունները կարևոր են հատկապես թուլամտության ուսումնասիրության խնդրում, քանի որ պացինետներից շատերը նշում են քնի խանգարումներ:
Օրգանիզմի ներքին ժամացույցը կառավարում է քնի և արթուն գտնվելու ժամանակը: Վաղուց հայտնի են այս մեխանիզմի սխալ աշխատանքի հետևանքները ֆիզիոլոգիական պրոցեսների վրա: Գիտնականները ֆրասիայում 3 հազար պացիենտ են հետազոտել՝ ուսումնասիրելով նրանց հիշողությունը, մտքի արագությունը և այլ ինտելեկտուալ ունակությունները: Պարզվեց՝ 10 տարի հերթափոխով աշխատող մարդկանց ուղեղի աշխատանքի ցուցանիշները նույն մակարդակում էին, ինչ նրանցից տարիքով 6 տարի մեծ մարդկանցը: Այս հետազոտությունը կարող է օգնել մեծահասակ մարդականց ուղեղի դեգեներացիային հակազդելու ճանապարհներ գտնելիս: Ըստ հետազոտությունն անցկացրած գիտնականների՝ ծերանոցներում անհրաժեշտ է քնի հստակ ռեժիմ սահմանել, ցերեկը ապահովել վառ լույս, իսկ գիշերը՝ լիարժեք հանգիստ` բիլոգիական ռիթմի այնպիսի կարգավորողներ կիրառելով, ինչպիսին մելատոնինն է:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medlinks.ru