Ժամանակակից ծնողներն օգտագործում են հեռուստացույցը որպես երեխային զբաղեցնելու լավագույն միջոց: Սա վերաբերում է անգամ ամենափոքր երեխաներին: Սակայն, ինչպես ցույց են տվել վերջին հետազոտությունները, նման մոտեցումը հետագայում լուրջ խնդիրների է հանգեցնում:
Պարզվում է, որ այն փոքրիկները, ովքեր անընդհատ հեռուստացույց են դիտում, մտավոր և հոգեկան զարգացմամբ էապես հետ են մնում իրենց հասակակիցներից: Սա ապացուցել է 259 ամերիկյան ընտանիքների երեխաների ուսումնասիրությունը: 14 ամսական երեխաները, ովքեր անընդհատ հեռուստացույցով հաղորդումներ էին դիտել, 30%-ով հետ էին մնում իրենց այն հասակակիցներից, ովքեր այդ տարիքում երբեք հեռուստացույց չէին դիտել: Հատկապես տուժում էին լեզվական հմտությունները:
Փորձագետների կարծիքով, հնարավոր է, որ այստեղ մեղավոր է ոչ թե հեռուստացույցը, այլ այն փաստը, որ ծնողներն իրենք էին ժամանակ վատնում հեռուստավույց նայելու վրա` երեխաների հետ զբաղվելու փոխարեն: Ինչպես նշում են մասնագետները, նման իրադրությունը նկատվում է թե´ աղքատ, և թե´ հարուստ ընտանիքներում: Գիտնականները խորհուրդ են տալիս ծնողներին հեռուսռացույց դիտել այնքան ժամանակ, քանի դեռ երեխան քնած է:
 
 
 
Նյութի սկզբնաղբյուրը՝ Medportal.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am