1.Կանդիդոզ
Նորմայում մարդու օրգանիզմում առկա է  սնկերի որոշակի  քանակություն: Հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում, նաև հեշտոցում պարունակվող սնկերի քանակը կարող է մեծանալ, ինչի հետևանքով էլ զարգանում է կանդիդոզ հիվնադությունը:
Հեշտոցի պատին բնակվում են նաև մի շարք օգտակար բակտերիաներ, որոնց` սունկը սկսում է դուրս մղել, ինչի հետևանքով էլ առաջանում է քորը:
Կանդիդոզի պատճառով կարող է առաջանալ նաև կաթնաշոռանման արտադրություն և ցավ սեռական հարաբերության ժամանակ:
Կանդիդոզը բուժում են հակասնկային պրեպարատներով:
 
2.Դաշտանադադար
Դաշտանադադարի ընթացքում նվազում է կանացի սեռական հորմոնների` էստրոգենների քանակը:
Նրանք նպաստում են հեշտոցի բջիջներում լորձի գոյացմանը: Հորմոնի պակասի պայմաններում հեշտոցի լորձաթաղանթը չորանում է, ինչն էլ քորի պատճառ է դառնում:
Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է խոսել գինեկոլոգի հետ` քննարկելու համար էստրոգեններ նշանակելու նպատակահարմարությունը:
 
 
3. Ալերգիա
Ալերգիկ ռեակցիան կարող է հեշտոցի քոր առաջացնել:
Ալերգիկ ռեակցիայի պատճառ կարող են դառնալ  որոշակի մթերքներ, ինտիմ հիգիենայի պարագաները, լատեքսը, ինչպես նաև սերմնահեղուկը:
Տեղային ալերգիկ ռեակցիաները հատկապես վտանգավոր են աղջիկների համար, քանի որ կարող են առաջացնել սինեխիաներ` փակելով հեշտոցի մուտքը:
Հետրաբար, քորի դեպքում կարելի է դիմել նաև ալերգոլոգի:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Zdorovieinfo.ru