Հաճախ ենք գինեկոլոգի մոտ հետազոտության ժամանակ լսում հեշտոցից քսուք վերցնելու անհրաժեշտության մասին, իսկ ի՞նչ է այն իրենից ներկայացնում : 
Այն լաբորատոր հետազոտություն է, որի միջոցով պարզում են հեշտոցի, արգանդի վզիկի միկրոֆլորայի վիճակը, էրիթրոցիտների, լեյկոցիտների պարունակությունը, ինֆեկցիաների առկայությունը և այլ ախտաբանական վիճակներ: 
 
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ հանձնել քսուք
 
  • եթե ունեք ցավեր որովայնի ստորին հատվածում,
  • տհաճ զգացողություններ սեռական օրգանների շրջանում,
  • քոր, 
  • ոչ բնորոշ արտադրություն հեշտոցից 
  • գինեկոլոգի մոտ կանխարգելիչ այցելությունների ժամանակ (1 անգամ 3-6 ամսվա ընթացքում) 
  • հղիության պլանավորման դեպքում 
  • հղիության ընթացքում
  • երկարատև հակաբիոտիկներով, հորմոններով և ցիտոստատիկներով բուժում ստանալուց հետո 
  • սեռական զուգընկեր փոխելու դեպքում:
 
Ինչպե՞ս ճիշտ պատրաստվել հետազոտությանը, ճշգրիտ պատասխան ստանալու համար
 
  • անհրաժեշտ է 1-2 օր զերծ մնալ սեռական հարաբերություն ունենալուց, 
  • չօգտագործել հեշտոցային պրեպարատներ (քսուքներ, մոմիկներ),
  • վերջին 2-3 ժամվա ընթացքում չմիզել:
 Ամենանպատակահարմար ժամանակը քսուքի հանձնման համար՝ դաշտանի ավարտից հետո 4-5-րդ օրն է:  

Աղբյուրը՝ Doctors.am