Doctors.am-ի հյուրասրահում է «Նյու-Մեդ» ուրոգինեկոլոգիական կենտրոնի «Օպերատիվ գինեկոլոգիայի» ծառայության ղեկավար, գինեկոլոգ Արշակ Սիմոնյանը:
Շեքի հետծննդաբերական պատռվածքները հանդիսանում են փոքր կոնքի օրգանների, ուրոլոգիական, գինեկոլոգիական, պրոկտոլոգիական այնպիսի խնդիրների հիմնական պատճառ, ինչպիսիք են՝
- հեշտոցի պատերի իջեցումը,
- արգանդի իջեցումը՝ ցիտոցելե (միզապարկի առջևի պատի ճողվածքանման ելուստ հեշտոցում),
- սթրեսային անմիզապատհությունը,
- պատռվածքները,
- դեֆորմացիաները,
- արգանդի վզիկի էրոզիաները,
- թութքը,
- քրոնիկ անալ ճաքերը,
- ռեկտոցելեն (ուղիղ աղու առջևի պատի ճողվածքանման ելուստ հեշտոցում):
Այս հիվանդությունները կարող են հանդիպել միմյանցից զատ, բայց ավելի հաճախ ախտորոշվում են համալիր կերպով՝ դառնալով մի շարք այնպիսի գանգատների պատճառ, ինչպիսիք են՝
որովայնի ստորին հատվածի ցավեր,անմիզապահություն՝ հազալու, փռշտալու, ծանրություն բարձրացնելու ընթացքում, դեֆեկացիայի ընթացքում աղիների ոչ ամբողջական դատարկվելու զգացողություն (նման դեպքերում կանայք երբեմն փորձում են ձեռքերով միջամտելու ճանապարհով օգնել իրենց):
Հաճախ հանդիպում է նաև ցավի և անհանգտության զգացողություն սեռական հարաբերության ընթացքում, երբ հեշտոցի ծավալի մեծացման զգացողութուն է առաջանում, ինչը մեծացնում է սեռական կյանքում լարվածությունը:
Այս բոլոր գանգատները զգալիորեն նվազեցնում են կնոջ կյանքի որակը՝ երբեմն հանգեցնելով անլիարժեքության բարդույթի և ինքնագնահատականի իջեցման:
Ինչպե՞ս լուծել
Ամենից հաճախ, թվարկված գանգատների դեպքում կանայք դիմում են գինեկոլոգի: Ցավոք, ոչ բոլոր մանկաբարձ-գինեկոլոգներն ունեն հարակից ոլորտների (ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի) փորձ և գիտելիք, ինչի արդյունքում չեն ախտորոշվում մի շարք հիվանդություններ և հետևաբար բուժումը լինում է ոչ լիարժեք: Սա հատկապես վերաբերվում է փոքր կոնքի և շեքի պլաստիկ վիրահատություններին:
Մեր կլինիկայոմ ունենք միաժամանակ իրականացվող վիրահատությունների մեծ փորձ: Ստացվում է՝ 1 ցավազրկումով կազատվեք գինոկոլոգիական, ուրոլոգիական և պրոկտոլոգիական հիվանդություններից:
Հասկանալի է, որ պացիենտների համար սա հարմար է թե՛ հոգեբանական և թե՛ նյութական տեսանկյունից:
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
4 ապրիլի, 2017թ.