Հղիության սովորութային կրելախախտն ամենատարծված խնդիրներից մեկն է, որը մինչ օրս ընդունված է համարել անլուծելի խնդիր: Տարածված կարծիք կա, որ խնդրի դրսևորման դեպքում ամեն բան կախված է կնոջից: Տղամարդու գործոնը հաշվի է առնվում միայն այն դեպքում, երբ ընտրվում է հակաբակտերալ բուժման մեթոդը, կամ երբ լինում է մարդու լեյկոցիտար անտիգենի համակարգում նկատված համընկնումների հետազոտության անհրաժեշտություն:
Հղիության դեպքերի 15-20 % անհաջող ելք է ունենում: Հղիությունը կամ չի զարգանում նորմալ հունով կամ  ընդհատվում է (վիժում): Ընդունված է համարել, որ միանգամայն առողջ զույգը հղիության առաջին 20 շաբաթների ժամկետում կարող է ունենալ հղիության ընդհատման մինչև 3 դեպք: Սա չի ենթադրում որևէ բուժում: Սակայն հղիության ընդհատման 3 հնարավոր դեպքերի այս շեմն անցնելու դեպքում ախտորոշվում է հղիության սովորույթային կրելխախտ:
Տարածված կարծիք կա, որ այս ախտորոշումը պետք է տալ արդեն 2-րդ վիժումից հետո, քանի որ կրելախախտի՝ նորից դրսևորվելու հավանականությունը 2-րդ վիժումից հետո հասնում է 24 %, 4-րդից հետո՝ 40 %:

Իմպլանտացիայի կրկնվող անհաջողությունների պատճառները. Ձվաբջջի, սպերմատոզոիդների որակը, անգանդի գործոնը և էնդոմետրիումի դերը


Ի՞նչն է կախված կնոջից
Բացի փոքր կոնքի օրգանների ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունների բացասական ազդեցությունից, հեմոստազի համակարգի խանգարումներից (թրոմբոֆիլիայի գենետիկ կանխատրմադրվածություն, ֆոլատային ցիկլի խանգարումներ), հակաֆոսֆոլիպիդային սինդրոմից, քրոմոսոմային անեուպլոիդությունից և այլն, ժամանակակից մանկաբարձության առանցքային խնդիրներից մեկն է համարվում իմպլանտացիայի ձախողումը, որն ընկած է ինչպես չզարգացող հղիության և վաղ շրջանում գրանցված վիժումների հիմքում, այնպես էլ արտամարմնային բեղմնավորման կրկնվող ձախողումների դեպքում:
Իմպլանտացիայի գործընթացը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են էմբրիոնի որակը, էնդոմետրիումի ռեցեպտիվությունը և մոր իմունային համակարգը: Իմպլանտացիայի ձախողման 2/3-րդ դեպքերում պատճառը էնդոմետրիումի ոչ ադեկվատ ընկալունակությունն է:
Ձվաբջիջների որակը կախված է մի շարք գործոններից:

Ձվաբջջի զարգացման անոմալիաները (դիզմորֆիզմ) պայմանավորված են կնոջ տարիքով, գենետիկ թերություններով, նյութափոխանակության խանգարումների առկայությամբ, գինեկոլոգիական հիվանդություններով (էնդոմետրիոզ, պոլիկիստոզ ձվարանի համախտանիշ): Ձվաբջիջների որակի՝ տարիքով պայմանավորված նվազումը կախված է ոչ միան քրոմոսոմային անոմալիաների բարձր հաճախականությունից, այն նաև ձվարանների միտոքոնդրիալ ԴՆԹ-ի վնասվելուց:
Հայտնի է, որ էմբրոնի իմպլանտացիան տեղի է ունեում էնդոմետրիումի մաքսիմալ ռեցեպտիվության սահմանափակ ժամանակամիջոցում միայն: Սա այսպես կոչված «իմպլանտացիայի պատուհանն» է, որը դաշտանային նորմալ ցիկլի դեպքում ընթանում է մի քանի օր՝ 20-րդ օրվանից մինչև 24-րդ օրը: Այդ պահին կատարվում են էնդոմետրիումի բջիջների գենոտիպային և ֆենոտիպային փոփոխություններ: Արդյունքում էննդոմետրիումի և էմբրիոնի միջև տեղի է ունենում այսպես կոչված փոխադարձ «երկխոսություն», ինչի արդյունքում կարող է տեղի ունենալ էմբրիոնի իմպլանտացիա:
Խոչընդոտող գործոնների ազդեցությամբ խաթարվում է «երկխոսության» ունակությունը, ինչի հետևանքով ինպլանտացիա տեղի չի ունենում: Էնդոմետրիումի ռեցեպտիվությունը և իմպլանտացիոն պոտենցիալը խաթարող գործոնների շարքում են գինեկոլոգիական հիվանդությունները, որոնց շարքում են էնդոմետրիտը՝ 30-83.3 %, պոլիպները՝ 13 %, հիպերպլազիան՝ 10 %: Էնդոմետրիումի պոլիպները կարող են հանգեցնել էնդոմետրիումի տեղային բորբոքային փոփոխություններ: Թեպետ, 20 մմ չափեր ունեցող պոլիպի գոյացումը չի խոչընդոտում իմպլանտացիան, կլինիկական հղիությունը և ողջ երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը: Էնդոմետրիումի ռեցեպտիվությունը կարող է փոփոխվել՝ կախված  էստրոգենային, պրոգեստերոնային և անդոգենային ռեցեպտորներից:
 

Իմպլանտացիայի ձախողման պատճառ կարող են լինել նաև արգանդի զարգացման բնածին անոմալիաները, միոմաները, քրոնիկ բորբոքային պրոցեսները և այլն:
Էնդոմետրիումի տրավման կամ բորբոքային պրոցեսները ներարգանդային կպումների առաջացման պատճառներից են, որ խոչընդոտում են էմբրիոնի հաջող իմպլանտացիան: Վնասված էնդոմետրումի մակերևույթին նկատվում է հիպօքսիա (թթվածնաքղց), անոթների նեղացում, վասկուլյարիզացիայի նվազում, ինչը հնարավոր է ախտորոշել դոպլերոմետրիայի միջոցով:

Ի՞նչ է կախված տղամարդուց
Մինչ այսօր տարածված կարծիք կար, որ բեղմանվորման գործընթացում տղամարդու գործոնը էական չէ, և որ հղիությունը ոչ մի կերպ կախված չէ տղամարդու առողջական վիճակից: Մինչդեռ վերջին շրջանում ավելի ու ավելի շատ տվյալներ են փաստում, որ սերմնահեղուկի որակն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն բեղմնավորման բուն գործընթացի վրա, այլ նաև էմբրոնի զարգացման, հղիության տևողության և մանավանդ վաղ ժամկետների վրա:
Իր ողջ կյանքի ընթացքում տղամարդն ունակ է պահպանել բեղմանվորելու կարողության որոշակի մակարդակ: Բեղմնավորելու ունակությունը նվազում է ատիճանաբար: Նկատվում է սեռական հորմոնների մակարդակի անկում, սեռական ֆունկցիայի վատթարացում, սպերմատոգենեզի ցուցանիշի անկում: Բացի այդ նկատվում են սպերմատոզոիդների De novo մուտացիաներ, սկսում են հաճախ հանդիպել քրոմոսոմային անոմալիաներ: Այս ամենը հանգեցնում է հղիության ընդհատման, երեխաների և առհասարակ հետագա սերնդի բնածին արատների և հիվանդությունների դրսևորմանը:
Տարիքի հետ նվազում է սպերմատոզոիդների ինչպես քանակն, այնպես էլ որակը, բարձրանում սպերմատոզոիդների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի (սպերմատոզոիդի ԴՆԹ-ի ամբողջականության խախտում) մակարդակը: ԴՆԹ-ի ֆրագմենտացիան իր բացասական ազդեցությունն է ունենում բնական ճանապարհով կատարված բեղմնավորման ելքի կամ արտամարմնային բեղմնավորման դեպքում: Անպտուղ տղամարդկանց շրջանում ԴՆԹ-ի ամբողջականության խանգարումներ ունեցող սպերմատոզոիդների քանակը կազմել է ավելի քան 30 %, մինչդեռ առողջ տղամարդկանց դեպքում այն չի գերազանցում 15 %: Այս ցուցանիշի կլինիկական նշանակություն ռեպրոդուկտիվ կարողությունները գնահատելն է:Սպերմատոզոիդի ԴՆԹ-ն կարող են վնասվել վարիկոցելեն, միզասեռական ուղիների ինֆեկցիաները, ողնուղեղի տրավման, տենդը, հոնադոտոկսինները:
Քանի որ ներկայում բժշկությունը չի կարող իր ազդեցությունն ունենալ տարիքային գործոնի վրա, պտղաբերության օպտիմալացման ստրատեգիան ենթադրում է վարիկոցելեի բուժում, առողջ ապրելակերպ, հակաօքսիդանտների կիրառում:
Ի՞նչ կտա վարիկոցելեի բուժումը

Բուժումը ենթադրում է սպերմատոզոիդների կոնցենտրացիայի, դրանց շաժունակության բարձրացում, օքսիդատիվ սթրեսի և ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի նվազում, սպերմատոզոիդների կառուցվածքի բարելավում:
Արտամարմնային բեղմնավորումը համարվում է վարիկոցելէկտոմիայի այլընտրանքային տարբերակը: Գիտնականները հետաքրքիր տվյալներ են հաղորդում I-ին եռամսյակի ընթացքում գրանցված սպոնտան վիժումների վրա վարիկոցելեի ունեցած ազդեցության մասին: Այն դեպքերում երբ կատարված է եղել  վիրահատությունը՝ վարիկոցելէկտոմիան, հղիության կրկնվող ընդհատումները կազմել են 13.3 %, մինչդեռ, այն դեպքերում, երբ վիրահատությունը չի կատարվել ցուցանիշը հասել է 69.2 %:
Պտղաբերության օպտիմալացման հաջորդ քայլը ապրելակերպի՝ առղջության համար ոչ բարենպաստ գործոնների վերացումն է, ինչը ներառում է ճարպակալման, հիպոդինամիայի, ծխելու, ալկոհոլի չարաշահման, գերտաքացման, բաղնիքների ու սաունայի, բջջային հեռախոսների, Wi-Fi-ի, նոթբուքերի ոչ բարերար ազդեցությունը առողջության վրա:
Մասնագիտական աշխատանքի բացասական ազդեցությունները, ինչպես օրինակ՝ խոհարարական աշխատանքը, ջերմային արտադրանքի գործարաններում աշխատելը, ծանր մետաղները, թունաքիմիկատներ, փոշին, պոլիմերները, ճառագայթումը, էլեկտրամագնիսային ուսումնասիրությունները:
  Վարիկոցելէկտոմիային հաջորդող 3 ամիսների ընթացքում հակաօքսիդանտներ և միկրոտարրեր կիրառելն իր բարերար ազդեցությունն է ունենում վերարտադրողականության վրա: Սակայն եթե կա բուժման դրական արդյունքն արագ ստանալու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, ձվաբջիջների քանակի նվազումը, հակամյուլերային հորմոնի մակարդակի նվազումը, վաղ կլիմաքսի դրսևորման հավանականությունը, ապա հարկ է օգտագործել այն բոլոր հնարավոր միջոցները, որ ընձեռում է վիրահատական բուժման ու բուժումը խթանող միջոցների համակցված կիրառումը:
Վերջին տարիներին սպերմայի պրոտեոմիկայի բնագավառում գրանցված ձեռքբերումները և անբջիջ ԴՆԹ-ի քանակի որոշումը հեղափոխություն են խոստանում անպտղության բուժման և սովորութային կրելախախտի դեպքում:
Անպտղության բուժման ընթացքում հարկ է ուշադրություն դարձնել նաև տղամարդու կարիոտիպի գործոնին: 46 XY կարիոտիպ ունեցող տղամարդկանց գրեթե 3 %-ի մոտ նկատվում է քրոմոսոմային տարբեր տրանսլոկացիաներ: Ներկայում ընդունված է համարել, որ այս փոփոխությունները կապված չեն գենետիկ հիվանդությունների հետ և ունենում կլինիկական դրսևորումներ:  Գենետիկներն այն չեն դիտարկում որպես խնդիր:
Մինչդեռ անպտղություն ունեցող տղամարդկանց մի մասը  նորմալ կարիոտիպի դեպքում ունի քրոմոսոմային տրանսլոկացիա: Եվ սա կարող է լինել սովորութային կրելախախտի միակ պատճառը, որին մինչ օրս չի հատկացվել բավարար ուշադրություն: Մինչդեռ սա կարող է դառնալ սպերմատոգենեզի խաթարման՝ ազոոսպերմայի, կրիպտոզոոսպերմայի պատճառ:
Տղամարդու նորմալ կարիոտիպում քրոմոսոմային տրանսլոկացիաների առկայության դեպքում խորհուրդ է տրվում կատարել արտամարմնային բեղմնավորում, մինչիմպլանտացիոն գենետիկ հետազոտմամբ՝ չզարգացող հղիության կամ սովորութային կրելախախտի կանխարգելման նպատակով: Այս հետազտությունը նպատակ ունի նաև բացառել հետագա սերունդների շրջանում գենետիկ հիվանդությունների դրսևորման հավանականությունը: Սպասվող հղիության ելքի հաջող կամ անհաջող լինելը 50%-ով պայմանավորված է այն գենետիկ կոդով, որ կրում են սպերմատոզոիդները:
Եկել է սովորութային կրելախախտի բուժման եղած մեթոդներն ու մոտեցումները փոխելու  պահը: Տղամարդու հետազոտումն և բուժումը ստեղծում է նոր հորիզոներ մի այնպիսի բարդ խնդրի բուժման դեպքում, ինչպիսին սովորութային կրելախախտն է, որը կախված է բազմաթիվ գործոններից: Ճիշտ ախտորոշված և ճիշտ ժամանակին վերացված խնդիրները  զգալիորեն մեծացնում են ամուսնական զույգերի թիվը, որոնց կարելի է աջակցել մանկաբարձների, գինեկոլոգների, անդրոլոգների, ուրոլոգների, ռեպրոդուկտոլոգների, էմբրիոլոգների  և գենետիկների համատեղ աշխատանքով և ջանքերով:
Ապագայի գործոնը

Սեռական բջիջների, էմբրիոնների և էնդոմետրիումի մոլեկուլյար կենսաբանությունը բավարար ուսումնասիրված չէ: Գենոմիկայի, պրոտեոմիկայի, մետաբոլիկայի կիրառումով հնարավոր կլինի հասկանալ էմբրիոգենեզի և էմբրիոնի իմպլանտացիայի մեխանիզմները, իսկ գենի և էնդոմետրիումի ռեցեպտիվության ցուցիչների ուսումնասիրությունը հնարավորություն կտա օպտիմալացնել հղիության ելքը: