ՀՀ առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրինությունը հայտարարում է մրցույթ՝ հետևյալ թափուր պաշտոնները համալրելու համար.
- Մեկ աշխատատեղ Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչի թափուր պաշտոնում
- Երկու աշխատատեղ Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի սիրտ-անոթային վիրաբույժի թափուր պաշտոնում
Վերը նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է.
- բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության առկայություն՝ համապատասխան մասնագիտությամբ
- նշված ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձ
- համապատասխան մասնագիտական կատարելագործմանը վերաբերող փաստաթղթեր
Թափուր տեղի հավակնորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում
- մեկ լուսանկար 3x4 չափի
- ինքնակենսագրություն
- անձնագրի, բարձրագույն բժշկական և հետբուհական կրթության դիպլոմի, վերապատրաստման վկայականների բնօրինակները և պատճեները
- հրատարակված հոդվածների ցանկը, գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, կամ ուղարկում է էլեկտրոնային կամ այլ մեթոդներով:
Փաստաթղթերի ընդունումը իրականացվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի կադրերի բաժնում շաբաթվա աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 17:00:
Հասցե՝ ք. Երևան Նոր-Նորքի 3-րդ զանգված, Գյուրջյան 10
Հեռ.՝ կադրերի բաժին +374 10 64 72 69
տնօրենի ընդունարան +374 10 63 34 21
գործավարության բաժնի վարիչ +374 10 63 54 16
Էլ.հասցե՝ [email protected]
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10 մայիսի, 2018թ:
Մրցույթը կկայանա մայիսի 17-ին ժամը 12:00-ին ԲԿ-ի 4-րդ հարկի նիստերի դահլիճում:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել +374 10 63 64 41 հեռախոսահամարով՝ Սրտաբանական բաժանմունքի և սրտային վիրաբուժության և էնդովասկուլյար ախտորոշման ու բուժման բաժանմունքի վարիչ Լևոն Քոչարյանին: