«Նեոֆարմ» ընկերությունը ներկայացնում է գինեկոլոգիայում և մանկաբարձության մեջ օգտագործվող բժշկական գործիքների լայն ընտրանի։
Ընկերությունը գործում է 2021թ.-ից և այդ կարճ ընթացքում հասցրել է ձեռք բերել մի շարք գործընկերներ։ «Նեոֆարմ»-ը համագործակցում է հայաստանյան առաջատար բժշկական կենտրոնների հետ, ինչպիսիք են օրինակ՝ «Աստղիկ», «Էրեբունի», «Սլավմեդ», «Վարդանանց», «Գլասբո» , «ԼուսՄեդ» բ/կ-ները։ Բացի այս գործընկերների շարքում են տասնյակ բարձրակարգ մանկաբարձ-գինեկոլոգներ։
Առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ առաջարկվող ապրանքատեսակներին՝
ներարգանդային պարույրներ (ՆԱՊ)` պղնձե, արծաթե ոսկե,
պեսարիաներ՝ գինեկոլոգիական, մանկաբարձական,
գինեկոլոգիական հայելիներ և հավաքածուներ,
գինեկոլոգիական պարագաներ,
հեշտոցային կոների հավաքածու՝ ցուցված հետծննդյան, անմիզապահության համար,
լամինարիայի ձողիկներ գինեկոլոգիական միջամտության համար,
ցիտոգործիքներ, զոնդեր, ասպիրացիոն զոնդեր։
Ընկերությունը մշտապես բաց և պատրաստ է ձեռք բերել նորանոր գործընկերական կապեր ու առաջարկել բարձրորակ ապրանքատեսակներ։