«Հիստոջեն» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում շեշտը դրել են որակյալ ծառայությունների մատուցման վրա։Կենտրոնի կարևոր նպատակն է լավագույն մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում ճշգրիտ, հստակ, ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան պաթոմորֆոլոգիական ախտորոշումներ իրականացնել:

 

«Հիստոջեն» կենտրոնում հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից՝

  • հյուսվածաբանական հետազոտություն,

  • դակիչ (punch) բիոպսիա

  • բջջաբանական հետազոտություններ (վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիա),

  • իմունոհիստոքիմիական հետազոտություններ,

  • մոլեկուլային պաթոլոգիա,

  • գինեկոլոգիական ծառայություն,

  • ուլտրաձայնային հետազոտություն։ 

 Բացի այս, հնարավոր է սկանավորել Ձեր պրեպարատները և ուղարկել արտասահմանում գտնվող Ձեր բուժող բժշկին։

«Հիստոջեն»-ի բուժանձնակազմում աշխատում են պրոֆեսիոնալներ, որոնք գիտեն, թե ինչպես գրագետ կատարել իրենց աշխատանքը և մշտապես թարմացնում են իրենց գիտելիքները։

Կենտրոնում առկա են գերժամանակակից սարքավորումներ և աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութեր։

Բացի այս կարևոր է ընդգծել, որ կենտրոնի գաղափարախոսության մեջ կարևոր դեր են զբաղեցնում՝

 Հայաստանի Հանրապետության և արտերկրի առաջատար  լաբորատորիաների հետ սերտ համագործակցությունը, կարծիքների  և փորձի փոխանակումը,

միջդիսցիպլինար կապերի խթանումը, ախտաբանների և կլինիցիստների միջև շփման լեզվի հստակեցումը հօգուտ հիվանդի,

բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ պաթոլոգիայի բնագավառի առաջընթացը,

գիտության բնագավառում ձևաբանական հետազոտությունների որակյալ և ամբողջական իրականացումը։

Կենտրոնը գտնվում է Երազ Բնակելի Թաղամասում՝ Ադոնցի 6/1, շին.325։ Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 12 233 003։