Մեզանից յուրաքանչյուրի կյանքում ցավոք սրտի կարող են լինել իրավիճակներ, երբ կարիք կա ճշգրիտ և արագ ախտորոշման։ Հատկապես ուռուցքային հիվանդությունների ախտորոշումը հիմնվում է հյուսվածքների մեջ առկա փոփոխությունների գնահատման վրա։
Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա են սարքավորումներ, որոնց միջոցով ժամանակը և տարածությունը խոչընդոտ չեն լիարժեք և ճշգրիտ ախտորոշման համար։
Հիստոջեն պաթոլոգիայի կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ կարելի է թվայնացնել մշակված նմուշները։ Այժմ Հիստոջենը համալրվել է նոր՝ Morphle ապրանքանիշի Optimus 6x սկաներով, որն ունի բազմաթիվ գործառույթներ՝
- սարքը թվայնացնում է պատկերները, զուգահեռ շերտերի համադրությամբ կարող է ստանալ եռաչափ պատկեր,
- թույլ է տալիս պրեպարատներով կիսվել նաև այլ երկրներում գտնվող բժիշկների հետ՝ կարճ ժամկետում երկրորդ կարծիք ստանալու նպատակով,
- ունի տեսադաշտում գտնվող հետաքրքրող բջիջների քանակը ավտոմատ կերպով հաշվելու, ինչպես նաև բջիջների ձևաբանական առանձնահատկությունները ուսումնասիրելու և դրանք տարբերակելու հնարավորություն։
Նաև կարելի է ստանալ գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ այլ ինֆորմացիա։
Եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, ունենալ ձեր նմուշների թվայնացված տարբերակները, ապա դիմեք Հիստոջեն՝ լավագույն պաթոլոգիայի կենտրոնը Հայաստանում։