Ի գիտություն դիմածնոտային վիրաբույժների, ստոմատոլոգների, օրթոդոնտների և ԼՕՌ բժիշկների:

Ս/թ դեկտեմբերի 10-ից 13-ը Մոդեռն Իմպլանտ Մեդիսին բժշկական կենտրոնը Ձորափի 40 հասցեում կանցկացնի խորհրդատվություն և քունք-ստործնոտային հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ (փոքրածավալ վիրահատություններ առանց կտրվածքի):

Քունք-ստործնոտային հոդերի հիվանդություններն արտահայտվում են դիմածնոտային շրջանի ցավերով:

Խորհրդատվություններն ու վիրահատությունները կատարելու են տվյալ ոլորտի առաջատար մասնագետներ պրոֆեսոր Ռաֆայել Մարտին Գրանիցոյի (Իսպանիա) և Գրիգոր Խաչատրյանի կողմից:

Հիվանդների գրանցումը խորհրդատվության և բուժման համար կատարվում է մինչև դեկտեմբերի 5-ը:

ՄԻՄ բժշկական կենտրոն, հեռախոս 53 38 38, Լիցենզիա համար ԿԲՕ 001631

 

Ուշադրություն!

Դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում տեղի կունենա Դիմածնոտային վիրաբույժների հայկական ասոցիացիայի նիստ ''Դիմածնոտային շրջանի ուռուցնքերը'' թեմայով, դասախոս պրոֆեսոր Ռաֆայել Մարտին Գրանիցո: