Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում
7 ոսկե կանոն
1. Իջեցնում ենք միայն մարմնի` 38.5-ից բարձր ջերմությունը: Եթե ջերմությունն ավելի ցածր է` հարկավոր է պարզապես ուշադիր լինել երեխայի հանդեպ, սակայն ոչ միանգամից ջերմությունն իջեցնել: Հիշեք , որ տենդը խոսում է այն մասին, որ օրգանիզմը պայքարում է ինֆեկցիայի դեմ, և բարձրացած ջերմությունը հարկավոր է պաշտպանական մեխանիզմների ավելի արդյունավետ աշխատանքի համար:
2. Երեխային երբեք ասպիրին կամ անալգին մի տվեք:
3. Երեխային չափից շատ մի ծածկեք: Օդը սենյակում պետք է զով ու թարմ լինի: Փոքրիկի մոտ ջերմակարգավորման համկարգը դեռ հասուն չէ, հետևաբար օգնեք նրան հովանալ, և ոչ ավելի տաքացրեք:
4. Սպիրտով կամ քացախով շփումներ մի արեք: Ալկոհոլն ու քացախաթթուն փոքրիկի համար թունավոր են:
5. Հիշե՛ք, որ ջերմիցնող դեղերի ազդեցության համար ժամանակ է հարկավոր: Մի՛ սպասեք որ ջերմաստիճանը միանգամից կիջնի մինչև 36,6: Ուշադիր կարդացեք դեղի ներդիր թերթիկը` չափաբաժինն ու օգտագործման հաճախականությունը պարզելու համար:
6. Երեխայի տաք մարմնին սառը առարկաներ մի հպեք: Սա կարող է մաշկի անոթների սպազմ առաջացնել:
7. Եթե ջերմաստիճանը բարձր է, իսկ փոքրիկի մարմինը` գունատ, վերջույթները սառն են, ապա ''սպիտակ տենդ'' է և անոթների սպազմ: Անհապաղ շտապ օգնություն կանչեք և շփեք փոքրիկի ձեռքերն ու ոտքերը` սպազմ անցկացնելու համար: Բացառեք ֆիզիկական սառեցման բոլոր միջոցները` շփումներ, թրջոցներ և այլն:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ Ihappymama.ru