Ամեն ինչ կախված է մեր ծնողներից. հայտարարում են գիտնականները: Օրինակ, աղջկա առաջին դաշտանը սովորաբար սկսվում է այն տարիքում, ինչ տարիքում որ այդ աղջկա մոր դաշտանն էր սկսվել: Լոնդոնի համալսարանին կից քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտի մասնագետներն ապացուցել են, որ այդ հավանականությունը գրեթե 57 % է:
Քրոնիկ գլխացավերը նույնպես, 70-80 %-ով կապված են ժառանգականության հետ, նշում է բժիշկ Քեյթ Հենրին Նյու Յորքի համալսարանից: Մեղավորը tresk անունը կրող գենն է: Եթե այն սխալ է աշխատում, ապա շրջակա միջավայրի գործոնները (աղմուկ, սննդամթերքներ և այլն) ավելի հեշտ են ազդում ուղեղի ցավային կենտրոնների վրա` առաջացնելով քրոնիկ գլխացավեր:
Մորից նաև կարելի է կրծքագեղձի քաղցկեղ "ժառանգել": Միայն Մեծ Բրիտանիայում քաղցկեղի դեպքերի 3 %-ը պայմանավորված է ժառանգականությամբ: Պարզվում է` այն կանայք, ովքեր հանդիսանում են BRCA1 և BRCA2 գենի կրողը, ավելի հաճախ են ժառանգում վերոնշյալ հիվանդությունը: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկի հարազատը երիտասարդ ժամանակ քաղցկեղ է ունեցել, ապա անձը ռիսկային գոտում է:
Հավանականությունը, որ մոր մոտ առկա ռևմատոիդ արթրիտը կփոխանցվի նաև փոքրիկին, 50% է: Ալան Սիլմանը Բրիտանական հետազոտական կենտրոնից եզրակացնում է, որ ժառանգվող գեներն ուղղակիորեն չեն փոխանցում հիվանդությունը, բայց մեծացնում են որոշակի հիվանդության առաջացման հավանականությունը:
Եթե մայրը տառապում է սրտային հիվանդություններով, ապա փոխանցման հավանականությունը 20% է:
Աղբյուրը՝ Doctors.am