Սրտխառնոց կարող է առաջանալ բոլորի մոտ, տարբեր իրավիճակներում: Ամենից հաճախ այս տհաճ զգացողությունը առաջանում է շատակերության, սխալ ընտրած ու վատ եփած սննդի, տրանսպորտով երթևեկելու պատճառով: Սրտխառնոցը կարող է օրգանիզմի նորմալ ռեակցիա լինել, սակայն եթե այն առաջացել է հանկարծակի, հաճախ, պետք է անհանգստանալու տեղիք տա:
Սրտխառնոցի պատճառը պարզելու համար կարող եք դիմել գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի, սրտաբանի` կախված ընդհանուր վիճակից ու այլ ախտանիշերի առկայությունից: Խոսենք սրտխառնոցի հիմանական պատճառների մասին:
Պանկրեատիտ
Այս դեպքում սրտխառնոցն առաջանում է ուտելուց հետո: Արտահայտվում է փքվածության, աջ թուլակողում ցավերի, բերանում դառը համի հետ միասին: Նկատվում է նաև քաշի նվազում, խանգարվում է աղիների նորմալ աշխատանքը: Այս ախտանիշերի դեպքում ճիշտ է դիմել գաստրոէնտերոլոգի: Եթե իրոք պանկրեատիտ ունեք, ուշադրություն պետք է դարձնել սննդին, ինչպես նաև ընդունել բժշկի կողմից նշանակված հակաբորբոքային ու ֆերմենտային պրեպարատները:
Միգրեն
Սրտխառնոցը միգրենի հաճախ ուղեկիցն է: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի: Միգրենը չի բուժվում, սակայն հնարավոր է թեթևացնել ախտանիշները:
Գաստրիտ և խոց
Սրտխառնոցի հետ մեկտեղ առկա է նաև այրոցի զգացողություն, ցավ: Գաստրիտն ախտորոշել օգնում է Helicobacter pylori ի թեստը, գաստրոսկոպիան:
Որոշ դեղերի ընդունում
Սրտխառնոցը կարող է որոշ դեղերի ` հակաբիոտիկների, ոչ ստերոիդ հակաբիոտիկների, երկաթի մեծ պարունակությամբ պրեպարատների ընդունման կողմանկի էֆեկտ լինել:
Լեղապարկի հիվանդություններ
Այս դեպքում ուտելու ընթացքում սրտխառնոց եք զգում, բերանում մետաղական համ կամ դառնություն, այրոցի զգացողություն: Հարկավոր է կատարել լեղապարկի ՈՒՁՀ:
Ապենդիցիտ
Սրտխառնոցը կարող է առաջանալ ուտելուց և՛ առաջ, և՛ հետո: Հիվանդը կարող է փսխել: Ցավը կարող է սկզբում տեղակայվել որովայնի ստորին հատվածում, այնուհետը տեղափոխվել աջ: Այս դեպքում կարող է նաև բարձրանալ մարմնի ջերմաստիճանը` 37-38 աստիճան:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru