Մեր օրգանիզմի մոտ 60 %-ը ջուր է, և միևնույն է, մենք երբեմն ջրազրկվում ենք: Դեհիդրատացիայի հետևյալ հինգ պատճառները կզարմացնեն ձեզ:

Դիաբետ

Չախտորոշված շաքարային դիաբետի կամ դիաբետի ոչ ադեկվատ բուժման հետևանքով արյան մեջ գլյուկոզի պարունակությունը բարձր է լինում: Օրգանիզմը փորձում է միզարձակության հաճախացման շնորհիվ ազատվել հավելյալ գլյուկոզից, ինչն էլ մարդուն ջրազրկման վտանգին է ենթարկում: Խոսեք ձեր բժշկի կամ էնդքկրինոլոգի հետ , եթե անհանգստացած եք դիաբետի վերաբերյալ:

Ալկոհոլ

Խմելը դիուրետիկ էֆեկտ ունի, ստիպում է արագ կորցնել հեղուկը, միևնույն ժամանակ անկարող դարձնելով ընկալել, որ ջրազչկվում եք, ինչն իրավիճակն ավելի է բարդացնում:

Մեծ բարձրություն

Մեծ բարձրություններում ավելի արագ ենք ջրազրկվում: Պատճառն այն է, որ օրգանիզմը փորձում է հարմարվել նոր միջավայրին, բարձրացնելով հեղուկների էքսկրեցիան ու հաճախացնելով շնչառությունը (ինչի հետևանքով ավելի շատ գոլորշի ենք արտաշնչում):

Հղիություն

Հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխություններից են նաև շրջանառվող արյան ծավալի ու սրտի արտամղման մեծացումը: Դրանք նույնպես բարձրացնում են ջրի պահանջը:

Սթրես

Երկարատև սթրեսը սպառում է ձեր մակերիկամները (նրանք են արտազատում սթրեսս հորմոնները): Դա բացասական է ազդում օրգանիզմում հեղուկների մակարդակի կառավարմանը, հանգեցնելով Էլեկտրոլիտների մակարդակի նվազման ու ջրազրկման:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Blog.zocdoc.com կայքի