Մեր հետևողները հաճախ տալիս են հարցեր, որոնք վերաբերվում են դեմքի մաշկի խնդիրներին և խնամքին:
Ձեզ ենք ներկայացնում հաճախ տրվող 7 հարցերի պատասխանները:
1. Ինչի՞ հետ են կապված մաշկի լայն ծակոտիները 25-30 տարեկանից հետո:
Առաջին հերթին դա կապված է սխալ խնամքից մասնավորապես տան պայմաններում:
2. Ինչո՞ւ են առաջանում աչքի շուրջ մուգ շրջանակներ և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ:
Աչքի մուգ շրջանակները հիմնականում պայմանավորված են գենետիկայով: Երեխաները ժառանգում են ծնողների կողմից: Եվ, իհարկե, կարող են առաջանալ նաև ներքին խնդիրների պատճառով, օրինակ`երիկամների ֆունկցիոնալ խանգարումների դեպքում:
Էսթետիկ առումով կարող ենք մի քանի պրոցեդուրա կատարել. մեզոթերապիան, հիպոֆիլինգը և ֆիլերների օգնությամբ ներարկումները կարող են նպաստել մուգ շրջանակների գույնի լավացմանը:
3. Արդյո՞ք պետք է խոնավեցնել յուղոտ մաշկը:
Խոնավեցնել պետք չէ: Յուղոտ մաշկը պետք է ճարպազրկել և հատուկ խնամել:
4. Ճի՞շտ է արդյոք, որ դեմքի մկանների վարժությունները կանխում են կնճիռների առաջացումը:
Ճիշտ վարժությունները կանխում են: Դեմքի մկանները միշտ պետք է հանգստացնել:
5. Արդյո՞ք վնասակար է սկրաբների կիրառումը տան պայմաններում:
Վնասակար չէ: Եթե Ձեր մաշկի տեսակին համապատասխան ճիշտ սկրաբ ընտրեք, շաբաթը երկու անգամ կարելի է օգտագործել:
6. Ո՞ր տարիքից պետք է սկսել խնամել մաշկը:
Մաշկի պետք խնամել միշտ` ծնված օրվանից: Անցումային տարիքում կարելի է հաճախել բժիշկ- կոսմետոլոգին, ով որ ճիշտ խորհուրդներ կտա տվյալ մաշկի տեսակի, խնամքի միջոցների և կանոնների մասին:
7. Ինչպե՞ս ընտրել դեմքի խնամքի կրեմը և ինչին ուշադրություն դարձնել:
Դեմքի խնամքը շատ կարևոր է և յուրաքնչյուր միջոց ընտրելուց առաջ անպայման պետք է հետևել բժիշկ-կոսմետոլոգի հորդորներին: Պետք է ընտրել ըստ մաշկի տեսակի`չմոռանալով, որ կրեմից զատ նաև լվացվելու հեղուկը, տոնիկը շատ կարևոր են վերջնական արդյունքի համար: