Արցունքն աչքի բնական խոնավեցնողն է, այն նաև դուրս է բերում օտար մարմիններն ու միկրոբները: Մի երկու կաթիլ արցունքը նորմալ է , սակայն երբեմն արցունքի գետեր են հոսում: Մենք իհարկե չենք խոսում լաց լինելիս հայտնված արցունքների մասին, այլ հանկարծակի, չգիտես թե որտեղից հայտնված պրոցեսի մասին: Փորձենք պարզել արցունքահոսության պատճառները:
Ինչու՞ են աչքերն արցունքոտվում
Մի շարք պատճառներ կան, քննարկենք հիմնականները: Առաջին հերթին, փոքր դետալներին կենտրոնանալու, անդադար, արագ կարդալու պատճառով: Եթե տեքստը կամ գիրքը հետաքրքիր է՝ ընկղմվում ենք ու մոռանում փոքր տառաշարի կամ վատ լուսավորության մասին, երբեմն մոռանում ենք նաև թարթելու մասին: Արցունքահոսություն նկատվում է նաև ծերերի մոտ, քանի որ ժամանակի հետ կոպերի ու արցունքապարկի մկանները թուլանում են և չեն կարողանում դիմանալ սովորական ծանրաբեռնվածությանը:
Արցունքահոսությունը բնորոշ է նաև կոնտակտային լինզաներ կրող մարդկանց: Ինչու՞. աչքն այդպես հարմարվում է օտար մարմնին: Արցունքի ֆունկցիաներից մեկն օտար մարմինը աչքից դուրս բերելն է:
Պատճառ կարող են հանդիսանալ նաև զանազան ինֆեկցիաները, միկրոտրավմաները և ալերգիկ ռեակցիաները:
Եվ իհարկե չմոռանանք նշել կալիումի և B2 վիտամինի պակասի մասին: Կարևոր միկրոէլեմենտների պակասը կարող է արցունքահոսության պառճառ լինել: Մյուս նշաններն են բերանի եզրերի ճաքերը, լույսի անտանելիությունը, սառը ափերն ու ոտնաթաթերը:Կալիումի պակասի նշան կարող է լինել թեյի ու սուրճի չարաշահումը,աղի շատ օգտագործումը: Այն կարող է առաջանալ ֆիզիկական և մտավոր մեծ ծանրաբեռնվածության, միզամուղ պրեպարատների չարաշահման դեպքում:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru