Հրաշալի կլիներ, եթե հիշեինք ամեն ինչ, ինչպես հեծանիվ քշելը երբեք չենք մոռանում: Գիտնականներն ասում են սովորելու ճիշտ մեթոդ օգտագործելը կարող է օգնել: 

Վերջին հետազոտությունների համաձայն՝ մեզ հայտնի սովորելու մեթոդներից մի քանիսն առավել արդյունավետ են, քան մյուսները: Ամփոփման մեթոդը, երբ ուսանողը գրառումներ է կատարում ամեն կարդացած էջը ամփոփելու համար քիչ արդյունավետ է: Վերընթերցելը (մեկ անգամ կարդալուց անմիջապես հետո), ընդգծելը նույնիսկ ավելի քիչ արդյունավետ են: Նույնիսկ մտքում կարդացած նյութը վիզուալիզացնելն է համարվում քիչ արդյունավետ, հատկապես երբ տեքստի մեծ հատվածներ է պետք միանգամից կարդալ:

Իսկ ո՞ր մեթոդներն են արդյունավետ

Գիտնականները նշում են Ձեր ուղեղին ազդանշան տալու կարևորությունը, այն մասին, որ ստացվող ինֆորմացիան արժեքավոր է: Ահա թե ինչու, ավելի ուշ նյութի մասին խոսելը, փորձնական թեստեր լրացնելը կամ քարտերով նյութը կրկնելը օգտակար է: Նյութը վերընթերցելն ու կրկին սովորելը առաջին փորձից մեկ-երկու օր անց նույնպես գործող մեթոդ է:

Նշենք նաև, որ կարևոր է ուղեղին փոփոխություններով զբաղեցնելը: Երկար միևնույն միջավայրում կարդալը ստիպում է մեծ քանակով էներգիա ծախսել պարզապես կենտրոնանալու վրա:

Այսպիսով, պարզ միջոցները, ինչպիսին կարդալու միջավայրը փոխելն է, կարող են ստիպել ուղեղին նոր ասոցիացիաներ ստեղծել, ինչը հեշտացնում է սովորելու պրոցեսը:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբյուր՝ Blog.zocdoc.com