Ֆորումներում բուժման մասին ինֆորմացիա փնտրելը պացիենտների սիրելի զբաղմունքներից մեկն է: Սրանից տառապում են և բժիշկները, որոնք ստիպված են լինում բացատրել,օրինակ` թե ինչու՞ չի կարելի հարբուխը հակաբիոտիկներով բուժել, և պացիենտները, ովքեր վնասում են իրենք իրենց ու շրջապատին: Իսկ ինչպե՞ս սովորել տարբերակել հավաստի տվյալները չստուգված ու պոտենցիալ վտանգավորներից: Արդյո՞ք պետք է վստահել ''Վիքիպեդիային'': Փորձենք պարզել՝ ինչպե՞ս գտնել բժշկական հավաստի տեղեկատվություն համացանցում:
 
Ի՞նչ է ապացուցողական բժշկությունը
 
Այսօր բժշկության մեջ երկու տարբեր մոտեցում կա, և դրանցից մեկն աստիճանաբար դուրս է մղում մյուսին: Հարյուրամյակների ընթացքում բժշկության առաջընթացի հիմքում առանձին գիտնականների նվաճումներն էին: Միևնույն ժամանակ, մի գիտնականի կարծիքը կարող էր արմատապես տարբերվել այլ համալսարանի իր կոլեգայի կարծիքից: Նրանցից յուրաքանչյուրը ուսանողներին իր ձևով էր սովորեցնում, այսպես ձևավորվում էին բժշկական դպրոցները:
 
Իրավիճակը սկսեց փոխվել XX դարի երկրորդ կեսին: Բժշկության զարգացման հետ մեկտեղ պարզ դարձավ, որ հավաստի տվյալների հիմանկան աղբյուրը մեծ միջազգային հետազոտություններն են, և նրանց օգտագործումը լավագույն ձևն է ապացուցելու բուժման այս կամ այն մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը: Այս մոտեցումն անվանեցին ''ապացուցողական բժշկություն'': Ըստ ապացուցողական բժշկության սկզբունքների, ախտորոշման և բուժման մեջ կիրառվում են միայն այն մեթոդները, որոնք հետազոտությունների ընթացքում ճանաչվել են արդյունավետ ու անվտանգ: Այս գիտական տվյալների հիման վրա կազմվում են մշտապես թարմացվող ուղեցույցներ բժիշկների համար, որտեղ բերվում են ախտորոշման և  բուժման նախընտրելի սխեմաները: Տարածված կարծիքին հակառակ, ապացուցողական բժշկությունը բոլորովին չի բացառում բժշկի անձնական կարծիքը բուժման ընտրության գործընթացում: Այն պարզապես ասում է, որ եթե որևէ խնդրի շուրջ կան մեծ հետազոտություններից ստացված հավաստի տվյալներ, օպտիմալ կլինի հենց դրանց օգտագործումը:
Շատ հիվանդների մոտ ցանկություն է առաջանում իմանալ իրենց հիվանդության և նշանակված բուժման մասին ավելին, քան հասցնում է հայտնել բժիշկը այցի ընթացքում:
 
Այսպիսով, որտեղի՞ց կարող են գտնել հավաստի ինֆորմացիա այպիսի հետաքրքրասեր պացիետները:
 
Մարդն, ով ուզում է ավելին իմանալ իրեն անհանգստացնող ախտանիշերի, հիվանդության ախտորոշման կամ բուժման մեթոդի մասին որը նշանակել է բժիշկը, սկզբում կարող է դիմել հանրագիտարան-կայքերի օգնությանը: Ռուսերենով ապացուցողական բժշկության սկզբունքներին հետևող միայն մեկ կայք կա` Medspecial.ru. Անհամեմատելի շատ ինֆորմացիա կարելի է գտնել անգլերեն լեզվով: Ամենահեղինակավոր կայքերի թվում են NHS.uk, Medscape, MedlinePlus, UpToDate: Սրանցից մի քանիսը նախատեսված էին միայն պացիենտների համար (NHS.uk, MedlinePlus), մյուսներում հասանելի է միայն բազային ինֆորմացիան, իսկ ավելի մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է գրանցում (երբեմն վճարովի): Չզարմանաք , եթե այս կայքերում չհայտնաբերեք վեգետոանոթային դիստոնիա, ողնաշարի օստեոխոնդրոզ, դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա և այլ հիվանդություններ: Այսպիսի հիվանդություններ ախտորոշվում են միայն նախկին ԽՍՀՄ տարածքում: Արևմուտքում սրանց համապատասխանող ախտանիշները կարող են վկայել տարբեր հիվանդությունների մասին:
Եթե խոսքը գնում է հազվադեպ հանդիպող հիվանդության մասին՝ ամենաթարմ ու հավաստի ինֆորմացիան գնտնելու լավագույն ձևը համապատասխան հիվանդության պացիենտների կազմակերպության կայքում առկա հոդվածներն ուսումնասիրելն է: Իհարկե միջազգային ասոցիացիաների կայքերը ավելի մեծ վստահությու են ներշնչում:
Ինչ վերաբերում է "Վիքիպեդիային", մասնագենտերը խորհուրդ չեն տալիս այն օգտագործել որպես բժշկական ինֆորմացիայի հիմնական աղբյուր: Վիճակագրության համաձայն` վիքիպեդիայի անգլալեզու բժշկական հոդվածներից 10 ից 9-ը անճշտություններ ու սխալներ է պարունակում: Ռուսալեզու տարբերակում պատկերն ավելի ցավալի է:
Այս  հոդվածը բորոլրովին էլ ինքնաբուժման կամ ինքնաախտորոշման կոչ չէ. հիվանդությունը ճիշտ ախտորոշել և բուժել կարող է միայն համապտասխան որակավորում ունեցող բժիշկը: Սակայն կրթված պացինետը ավելի մեծ շանսեր ունի որակյալ բժշկական օգնություն ստանալու:
 
Doctors.am-ը ուրախ կլինի դառնալ Ձեր բժշկական խորհրդատուն:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am