Հնարավոր է ֆասթ ֆուդ ուտել՝ առանց կազմվածքին մեծ վնաս պատճառելու, եթե հիշեք մի քանի կարևոր նախապայման:
 
Չափաբաժնի մեծություն
Սովորաբար, արագ սննդի ռեստորաններում կա չափաբաժինն ընտրելու հնարավորություն: Մի՛ վերցրեք մեծ չափաբաժինները կամ դրանք ընկերների հետ կիսեք:
 
Բաղադրություն
Այսպիսի ռեստորաններում սովորաբար հնարավորություն կա ստանալու մատուցվող սննդի մասին մանրամասն տեղեկություններ, մասնավորապես` ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի պարունակության և կալորիականության մասին: 
 
Ճիշտ բառեր
Եթե ճաշատեսակի անվան մեջ կան "գրիլ", կամ ''խորոված'' բառերը, կարող եք համարձակ վերցնել այն: Սակայն եթե խոսքը սենդվիչների մասին է, ուշադրություն դարձրեք նաև հացի և պանրի կալորիականությանն ու դրանցում ածխաջրերի պարունակությանը:
 
Ածխաջրեր
Մաֆինները, ֆրի կարտոֆիլը, խորոված կարտոֆիլը, սենդվիչները մեծ քանակով ածխաջրեր են պարունակում: Փորձեք սահմանափակել սրանց օգտագործումը. կարող եք սովորական չափաբաժինը բաժանել մի քանի մասի կամ պարզապես հեռացնել համբուրգերի վերևի հացը:
 
Մրգեր և բանջարեղեն
Նույնիսկ եթե ֆասթ ֆուդի ռեստորանում եք, կարող եք աղցան պատվիրել կամ թարմ բանջարեղենով սենդվիչ: Մրգերն ու բանջարեղենը մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր են պարունակում: Ինչպես նաև, բջջանյութի շնորհիվ հագեցնում են քաղցը: Նրանց շնորհիվ արագ կշտանում եք:
 
Սոուսներ
Սուսուները մեծ քանակի ածխաջրեր ու կալորիաներ են պարունակում: Ուստի աշխատեք սահմանափակել կետչուպի, մայոնեզի, պանրային և այլ սոուսների օգտագործումը:

Նյութի սկզբնաղբյուրը՝  Zdorovieinfo.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝  Doctors.am