Հաճախ դժվար է հասկանալ սրտխառնոցի կամ փսխման պատճառը: Բժիշկը հավանաբար իվիճակի կլինի պարզել ինչ է կատարվում ձեզ հետ միայն ձեր ախտանիշների մասին ձեզ մանրամասն հարցուփորձ անելուց, ֆիզիկական քնություն անցկացնելուց ինչպես նաև մի շարք հեգազոտություններ անցկացնելուց հետո' արյան, մեզի քննություն, աբդոմինալ ռենտգեն քննություն և այլն:
Իսկ ինչպես թեթևացնել սրտխառնոցն ու փսխումը տնային պայմաններում.
 
  • սառը ջուր խմեք,
  • կերեք միայն թեթև, փափուկ սնունդ. սկսեք մի կտոր հացից,
  • եթե ձեր սրտխառնոցը քրոնիկ է ,պետք է գտնեք տարբեր բանջարեղեններ և սպիտակուցի աղբյուրներ, որոնք չեն գրգռի ստամոքս ու ձեզ սննդարար նյութերով կապահովեն,
  • հեռու մնացեք տապակած կամ ճարպոտ սննդից:
  • մի կերեք քաղցր,
  • կերեք փոքր չափաբաժիններով և դանդաղ,
  • ուտելուց հետո որոշ ժամանակ հանգստացեք գլուխը բարձր պահած:
 
Փսխելուց հետո մի փոքր ջուր խմեք, հետո շարունակեք խմելը անընդհատ ավելացնելով ջրի քանակը:
Սրտխառնոցի ու փոխման պատճառը պարզելուց հետո , բժիշկը ձեզ դեղեր կնշանակի որոնք կօգնեն նաև այս ախտանիշների դեմ, սակայն կարող եք միևնույնն է շարունակել հետևել վերընշված խորհուրդներին:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուր՝ WebMD.com