Առաջարկել նորարարական մոտեցումներ և բուժման ժամանակակից տարբերակներ՝ «Innova Clinic» կենտրոնը գործում է հենց այս գաղափարախոսությամբ։

Բժշկական կենտրոնը բացվել է 2017 թվականին Աբովյան քաղաքում։ Այն իր այցելուներին է առաջարկում հետևյալ ծառայությունները՝

  • լաբորատորիա,

  • ստոմատոլոգիա,

  • կոսմետոլոգիա,

  • էսթետիկ բժշկություն,

  • սոնոգրաֆիա,

  • քույրական միջամտություններ,

  • սրտաբանի խորհրդատվություն,

  • գինեկոլոգի խորհրդատվություն,

  • թերապևտի խորհրդատվություն,

  • էնդոկրինոլոգի խորհրդատվություն,

  • ուրոլոգ-անդրոլոգի խորհրդատվություն,

  • ակնաբույժի խորհրդատվություն

  • նյարդաբանի խորհրդատվություն

  • անոթաբանի խորհրդատվություն

  • ուռուցքաբանի խորհրդատվություն։

Ի դեպ, կենտրոնում ծառայությունների ցանկը մշտապես ընդլայնվում է և բուժառուները հնարավորություն են ստանում օգտվել ավելի լայն շրջանակի բժշկական օգնությունից։ 

«Innova Clinic»-ի այցեքարտը անհատական մոտեցումն է և պացիենտակենտրոն աշխատանքը։ Սա նշանակում է, որ մասնագետներն անում են ամեն բան հօգուտ իրենց դիմած այցելուի ապաքինման և կյանքի որակի բարձրացման։

Կենտրոնւմ աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնք մշտապես զարգացնում են իրենց հմտությունները՝ անցնելով վերապատրաստումներ, մասնակցելով գիտագործնական սեմինարների, հետևելով ժամանակակից բժշկության զարգացումներին։ 

Կենտրոնի անձնակազմը վստահեցնում է, որ դիմելով իրենց Դուք կստանաք որակյալ բուժօգնություն, կզգաք Ձեզ հարմարավետ միջավայրում և կարող եք վստահ լինել, որ ընտրել եք ճիշտ վայր առողջությունը վերականգնելու և էլ ավելի գեղեցիկ ու հմայիչ դառնալու համար։

Բոլոր մանրամասների համար կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝ 

060 38 00 38

033 38 00 38

095 38 00 38 (Viber, WhatsApp)

Հասցե՝ ք․ Աբովյան, 1/24 Երևանյան փ․