Թե ինչքան միրգ ու բանջարեղեն կուտի երեխան, այլևս նա չի որոշի, ոչ էլՙ մայրիկը: Անհրաժեշտ սնունդ ընդունելու համար ստեղծվել է հատուկ ափսե, որին տվել են «նորարար» անունը: Նկարազարդված նորարար ափսեն, ի տարբերություն սովորականների, երեխաներին «համոզում» է ուտել 7.5 անգամ շատ միրգ ու բանջարեղեն, քան նա կուտեր ինքնուրույն:
Ափսեում խումբ-խումբ նկարված են այն մրգերն ու բանջարեղենը, որոնք երեխային անհրաժեշտ են։ Մեթոդի շնորհիվ նրա աչքը սովորում է, թե ինչ է պետք իր օրգանիզմին, ու ենթագիտակցորեն դրանց տալիս առաջնահերթություն:
4-8 տարեկան երեխաներն օրական պետք է ուտեն 1,5 բաժակ(տարա) բանջարեղեն ու միրգ։
Աղբյուրըՙ https://www.mirror.co.uk/