Անքնությունը շատերի համար լուրջ խնդիր է, մյուսների համար՝ ոչ այնքան: Եթե կարծում եք, որ գիշերը չքնելը կարող եք կոմպենսացնել առավոտյան կամ ցերեկային քնով, ապա, ամենայն հավանականությամբ, Դուք անքնության մասին միֆերի ազդեցության տակ եք:
Եվ այսպես, ներկայացնում ենք անքնության մասին հինգ առասպել, որոնք բավականին տարածված են հարության շրջանում:
Առասպել N 1
Անքնությունը խնդիր չէ
Այսօր չքնեցիր, վաղը կառնես քունդ: Իրականում այդպես չէ: Անքնությունը մեկ օրվա բան չէ, այն պաթոլոգիա է, որից տառապում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը: Հասուն մարդուն ուժերը վերականգնելու համար անհրաժեշտ է 7-8 ժամ քնել:
Առասպել N 2
Անքնությունն այն է, երբ քունդ չի տանում
Դարձյալ թյուր կարծիք է: Իհարկե, սովորական մարդուն քնելու համար անհրաժեշտ է 10 րոպե, իսկ անքնությամբ տառապողների մոտ այդ ժամանակը կարող է հասնել 2-3 ժամի, բայց ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր նորմալ քնում են, սակայն գիշերը պարբերաբար արթնանում են չնչին աղմուկից կամ անգամ դրա բացակայության պայմաններում…
Առասպել N 3
Առավոտյան քունը կոմպենսացնում է գիշերվանը
Մասնագետները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են գիշերային քնի կարեւորության մասին: Մարդու օրգանիզմը լիակատար հանգստանում եւ վերականգնում է իր ուժերը միայն գիշերային ժամերին:
Առասպել N 4
Տարիքի հետ մարդն ավելի քիչ քնի կարիք ունի
Իրականում տարեցներն ավելի շատ են տառապում անքնությամբ: Նրանց քունն ամուր չէ, հաճախ են արթնանում: Քնի ցածր որակի պատճառով տարեց մարդիկ, հակառակը, ավելի շատ քնի կարիք ունեն:
Առասպել N 5
Անքնությունը բուժելու կարիք չկա
Անքնությունը լուրջ խնդիր է մարդու օրգանիզմի համար, քանի որ դրա արդյունքում ընկնում է աշխատունակությունը, առաջանում է նեւրոզ, հիշողության վատացում, ընկնում է իմունիտետը, ինչի հետեւանքով մարդը հաճախակի է վարակվում սուր շնչառական հիվանդություններով: Երկարատեւ անքնության արդյունքում տուժում է նաեւ մարդու վերարտադրողական ֆունկցիան:
Աղբյուրը՝ AIF Health