Այսօր թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:
Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։ 
Կարճ ժամանակում թմրամիջոցներ օգտագործողը կորցնում է`

  • հմտությունները, 
  • հետաքրքրությունները,
  • հոգեկան առողջությունը,
  • ֆիզիկական առողջությունը:

Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության անվտանգության համար։
Բուժումը հաճախ պահանջում է  ոչ միայն թմրաբանական, այլև` հոգեբուժական օգնության տրամադրում:  
Զե՛րծ մնացեք թմրամիջոցներից,  դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար։

Աղբյուրը՝ ՀՀ առողջապահության նախարարություն