Արդյունավետ ճառագայթային թերապիան պահանջում է նորացված արագացուցիչներ, փորձառու ռադիոթերապևտներ, ֆիզիկոսներ և տեխնոլոգներ: Այդ նպատակով «ԻՐԱ ՄԵԴԻՔԼ ԳՐՈՒՊ ՓԲԸ ՌԱԴԻՈԹԵՐԱՊԻԱ»-ի կենտրոնը 2018 թվականի հոկտեմբերին սկսեց իր աշխատանքը:
Կենտրոնն աչքի է ընկնում մի շարք կետերով.
- Ճառագայթային թերապիա Varian ընկերության սարքի միջոցով (միակը Հայաստանում)
- Միջազգային կարգի մասնագետներ
- Բարձրակարգ սարքավորումներ
- Համակարգչային շերտագրություն
- ՈՒՁՀ
Կենտրոնի շնորհիվ Հայաստանում նաև ներդրվել է սոնոգրաֆիկ դենսիտոմետրիան՝ աշխարհահռչակ Echolight-ի նորագույն սարքավորման միջոցով:
Կենտրոնը որդեգրել է արժեքներ, որոնցով առաջնորդվում է բուժառուների առաղջությունը ապահովելու հարցում.
- Հոգատարություն
- Դինամիկ զարգացում
- Արժանապատիվ բուժօգնություն
- Թիմային աշխատանք
- Միջազգային ժամանակակից ուղեցույցների կիրառում
- Պատասխանատվություն
- Մնալ հավատարիմ բարոյական և էթիկական չափանիշներին
Իրա Մեդիքլն առանձնանում է նաև մի շատ կարևոր կետով: Իրա Մեդիքլ կենտրոնի ջանքերի շնորհիվ հնարավոր է իրականացնել համակարգչային շերտագրություն Եղեգնաձորում, Արմավիրում և Ալավերդիում։
Այսպիսով, մարզերի բնակիչները ստիպված չեն լինի երկար ճանապարհ անցնել ՀՇ հետազոտություն անցնելու համար։