Երկաթ պակասորդային սակավարյունություն. ներկայացնում է «Ուիգմոր Քլինիքի» մանկաբույժ Աիդա Պապիկյանը:
Երկաթ պակասորդային սակավարյունությունը մանկական տարիքում ամենից հաճախ հանդիպող սակավարյունության տեսակն է, որի պատճառն օրգանիզմում երկաթի անբավարարությունն է:
Երեխաները երկաթի պաշարը ստանում եմ մայրիկից՝ ներարգանդային կյանքի վերջին շրջանում, այդ պաշարը սովորաբար բավարարում է մինչեւ վեց ամսականը:
Վեց ամսականից հետո երեխան կարիք ունի երկաթի արտաքին աղբյուրի, այդ է պատճառը, որ վեց ամսականից հետո խորհուրդ է տրվում հավելյալ սննդի միջոցով երեխայի սննդակարգ ներառել միս:
35 շաբաթականից շուտ ծնված անհաս բալիկները չեն հասցնում ներարգանդային կյանքում ձեռք բերել բավարար երկաթի պաշար, ուստի կարիք ունեն երկաթի դեղամիջոցների։
Բուսական ծագման մթերքում պարունակվող երկաթը վատ է ներծծվում աղիներից, ուստի մարդու համար ամենալավ երկաթի աղբյուրը հանդիսանում է միսը։
Պետք է հիշել, որ թեյը և սուրճը խոչընդոտում են երկաթի ներծծմանը, իսկ ցիտրուսները, հակառակը, նպաստում են։
Աղբյուրը՝ Doctors.am