Շատ տնային տնտեսուհիներ, փորձելով խնայել ժամանակը, նախընտրում են որոշ ուտեստներ պատրաստել կամ տաքացնել միկրոալիքային վառարանում: Բայց արդյո՞ք այն այդքան անվնաս է…
Միկրոալիքները բարձրորակ ռադիոալիքներ են, որոնք, ի տարբերություն սովորական վառարանի, ներթափանցում են մթերքի մեջ ավելի արագ եւ խորը: Հետեւաբար՝ ուտելիքն ավելի արագ է պատրաստվում կամ տաքանում, բայց դա, իհարկե, չի նշանակում, թե այդ կերպ միկրոալիքները վնասում են մթերքը: Միկորալիքային վառարանում պատրաստված ուտելիքը ռադիոակտիվ չէ:
Իրականում միկրոալիքային ճառագայթները նույնն են, ինչ Wi-Fi-ինը կամ հեռուստացույցինը, բայց վառարանում դրանք առավել հզոր են: Սակայն վառարանի կառուցվածքն այնպիսին է, որ այդ ալիքները մնում են վառարանի ներսում եւ չեն ազդում հարակից տարածքի առարկաների կամ մարդկանց վրա: Հենց վառարանն անջատվում է, ալիքներն անհետանում են: Բայց, ամեն դեպքում, վառարանից պետք է որոշ հեռավորություն պահպանել, երբ այն միացված է:
Միկրոալիքային վառարանի վնասակարությունը կախված է նրանից, թե որքան հաճախ եք ուտում դրա մեջ պատրաստված կամ տաքացված ուտեստները եւ որքան երկար եք վառարանի կողքին մնում՝ դրա աշխատելու ընթացքում: Միկրոալիքային վառարանի անվնաս օգտագործման ժամկետը 10 տարի է:
Օգտակար խորհուրդներ
Խուսափեք միկորալիքային վառարանում ուտեստը մետաղական տարաներով տաքացնելուց: Մետաղական սպասքը չի կարող կլանել միկորալիքները, ինչի արդյունքում վառարանը կարող է վնասվել:
Միկրոալիքային վառարանում խորհուրդ չի տրվում նաեւ ապակուց տարաներ դնել, քանի որ այն կարող է հալվել:
Չի խրախուսվում նաեւ գունավոր պատկերներով սպասքը, քանի որ սովորաբար ներկը մետաղ է պարունակում:
Պետք չէ նաեւ միկրոալիքային վառարանում ուտելիքը տաքացնել փակ տարայով:
Չի կարելի խաշած ձուն (ամբողջական վիճակով) տաքացնել միկրոալիքային վառարանում, քանի որ այն կարող է պայթել (խմբ.- ապացուցված է սեփական փորձով): Այս նույն սկզբունքով պետք չէ խտացրած կաթն իր մետաղական տարայով փորձել եփել միկրոալիքային վառարանում:
Կաթն ու կաթնամթերքի այլ տեսակներ նույնպես չի խրախուսվում տաքացնել միկրոալիքային վառարանում, քանի որ միկրոալիքները ոչնչացնում են օգտակար կաթնաթթվային բակտերիաները:
Չի կարելի սնունդը տաքացնել փայլաթիթեղով պատված կամ ցելոֆանի մեջ: Առաջին դեպքում չենք մոռանում, որ մետաղը հակացուցված է միկրոալիքային վառարաններին, իսկ երկրորդ դեպքում՝ ալիքների տաքությունից ցելոֆանը կարող է հալչել:
Լավ միտք չէ նաեւ մեղրը փորձել հալեցնել միկրոալիքային վառարանի միջոցով, քանի որ այն կորցնում է իր բոլոր օգտակար հատկությունները:
Աղբյուրը՝ Doctors.am