Տնային դեղատուփն օգնում է արագ և արդյունավետ կերպով ցուցաբերել առաջին օգնություն։ Ահա, թե ինչ է ցանկալի ունենալ տնային դեղատուփի մեջ՝
- Առաջին հերթին տնային դեղատուփում պետք է ունենալ ցավազրկողներ և ջերմիջեցնողներ։
- Մարսողական համակարգի խանգարումները կարգավորող դեղորայք, մասնավորապես փորլուծության և փորկապության դեմ։
- Եթե ունեք ալերգիաներ, ապա տնային դեղատուփում պահե՛ք նաև հակաալերգիկ միջոցներ։
- Աչքի և ականջի կաթիլներ։
- Եթե ունեք քրոնիկ հիվանդություններ, ապա Ձեր տնային դեղատուփում մշտապես ունեցե՛ք անհրաժեշտ միջոցները։
- Հակասեպտիկներ և ախտահանիչներ մանր վնասվածքների ախտահանման համար։
- Վիրակապման համար անհրաժեշտ միջոցներ, ինչպես օրինակ՝ ստերիլ բինտ և բամբակ։
- Այլ անհրաժեշտ պարագաներից են՝ զարկերակային ճնշում չափելու սարքը, ջերմաչափը, ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը։
- Ի դեպ, եթե մեկնում եք հանգստի Ձեր դեղատուփին չմոռանաք ավելացնել նաև արևապաշտպան միջոց։
Մի քանի կարևոր խորհուրդ ևս, թե ինչպես է պետք պահպանել տնային դեղատուփը՝
Պահպանե՛ք դեղատուփը չոր, հով տեղում, որն անհասանելի է երեխաների համար։
Ստուգե՛ք դեղամիջոցների պահպանման ժամկետը և փոխե՛ք դրանք ըստ անհրաժեշտության։
Պահպանե՛ք դեղամիջոցների ընդունման ճիշտ չափաբաժինները։