Ջոն Ֆինլիի ղեկավարությամբ գիտնականների խումբը հավաստիացնում է, որ բացահայտել է սև շոկոլադի գաղտնիքը: Պարզվել է, որ շոկոլադը հայտնվելով ստամոքս-աղիքային ուղում՝ դառնում է հատուկ բակտերաների բաժին: Այս բակտերիաներն ունակ են շոկոլադի բաղադրամասերը վերածել հակաբորբոքային միացությունների, որոնք օգտակար են սրտին, գրում է The Times of India-ն:
Մասնագետները փորձարկել են երեք տեսակի կակաոյի փոշի մարսողական համակարգի մոդելների վրա: Գաղտնիք չէ, որ շոկոլադը պարունակում է մի շարք պոլիֆենոլներ (հակաօքսիդանտներ), որոնցից են կատեխինը, էպիկատեխինը և սննդային բջջանքը: Այս երկու միացություններն էլ վատ են մարսվում և ներծծվում: Սակայն երբ նրանք հասնում են մինչև հաստ աղիք, սկսվում է ֆերմենտացիայի պրոցեսը: Պոլիֆենոլները վեր են ածվում փոքր մոլեկուլների, որոնք առավել հեշտ են յուրացվում: Այդ մոլեկուլներն օժտված են հակաբորբոքային հատկությամբ:
Կակաոյի բջջանքը պրեբիոտիկների հետ խառնելու դեպքում կարելի է ամրապնդել մարդու առողջությունը և հեշտացնել հակաբորբոքային միացությունների առաջացման գործընթացը: Հայտնի է, որ պրեբիոտիկների ներմուծումն ավելացնում է օգտակար մանրէների քանակությունը աղիում՝ ճնշելով վնասակար ֆլորայի աճը:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ newsmedical.net