Սիրելի՛ բժիշկներ, բժշկական կրթության որակի բարելավման և արտասահմանյան բժշկական գրականության հասանելիության նպատակով Երևանի պետական բժշկական համալսարանը և Doctors.am-ը նախաձեռնել են կլինիկական բժշկության ձեռնարկի թարգմանությունը անգլերենից հայերեն: Ձեռնարկը պարունակում է հակիրճ, բայց բովանդակալից տեղեկություն 30 բժշկական մասնագիտություններից և համապատասխանում է ԱՄՆ-ի և Կանադայի բժշկական ավարտական քննությունների չափանիշներին:
 

Թարգմանությունը կատարվելու է կամավորական սկզբունքներով: Տպագրության մեջ կնշվեն բոլոր թարգմանիչների անունները:

Ցանկացողները կարող են իրենց տվյալները փոխանցել`

 էլ. փոստով` [email protected]

հեռախոսահամարով` 011 621 000 (ներքին` 433)