Պատահե՞լ է, որ լոգանք ընդունելիս կամ զգեստափոխվելիս ձեր մարմնի այս կամ այն հատվածում կապտուկներ նկատեք, որոնց ի հայտ գալը չեք զգացել:

Երբ դուք մարմնի որեւէ հատվածին հարված եք ստանում և բաց վերք չկա, ապա արյուն չի հոսում, սակայն հարվածից վնասված անոթներն սկսում են արյունահոսել մաշկի տակ: Դրա արդյունքում մաշկը տվյալ հատվածում գունավորում է ստանում: Սովորաբար սկզբում կապտուկը կարմիր է կամ մանուշակագույն, սակայն հետագայում կարող է դառնալ շագանակագույն, կանաչ կամ դեղին: Կապտուկի հատվածը կարող է ուռչել եւ ցավել:

Հարվածների արդյունքում առաջացած կապտուկները սովորաբար իրենք իրենց անցնում են մեկ կամ երկու շաբաթից: 

Որ դեպքերում է պետք դիմել բժիշկի

-հարվածից մեկ շաբաթ անց կապտուկի լավացման նշաններ չեն նկատվում
-տեղակայված է մարմնի այն հատվածում, որտեղ պատահական հարվածները քիչ հավանական են
-գնալով մեծանում է կամ կրկին առաջանում 
-անսովոր չափերի է 

Կապտուկների առաջացման այլ պատճառներ

Կարեւոր գործոն է տարիքը: Տարեց մարդիկ առավել հեշտությամբ են կապտուկներ ստանում, քան երիտասարդները:  Օրգանիզմում B12, C կամ K վիտամինների դեֆիցիտը նույնպես կարող է հաճախակի կապտուկների առաջացման պատճառ լինել: Կապտուկների առաջացման պատճառներից են նաև արյան շրջանառության հետ կապված խնդիրները, նաեւ՝ ժառանգականությունը:

Ի դեպ, որոշ դեղամիջոցներ նույնպես կարող եք կապտուկների առաջացման պատճառ լինել, այնպես որ՝ արժե խորհրդակցել բժիշկի հետ:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  WebMD