Առաջին մարդը, ով կապրի 150 տարի, արդեն ծնվել է, պնդում է բժիշկ Օուբրի դե Գրեյը, իսկ որքա՞ն հեռու կարող ենք գնալ: Համաձայն դե Գրեյի, ով բիոբժշկական հերոնտոլոգ է և ''Կառավարվող աննշան ծերացման ստրատեգիաներ'' երկարակեցության հետազոտությանը նվիրված հիմնադրամի գիտական ղեկավարը` մենք կարող ենք ավելի հեռուն գնալ: Նա հավատում է, որ մարդը ով կապրի 1000 տարի, կծնվի մոտակա 20 տարիների ընթացքում: Ինչպե՞ս է սա հնարավոր.
- Կարող եմ ասել, որ մենք 50/50 հնարավորություն ունենք ծերացման պրոցեսը բժշկական վերահսկողության տակ վերցնելու,- ասում է դե Գրեյը: Այլ կերպ ասած, նա հավատում է, որ բժշկությունը շուտով կհասնի մակարդակի, երբ գենային թերապիան, ցողունային բջիջներով թերապիան, իմունային դրդումը, և այլ միջոցներ կօգնեն վերականգնել տարիքային փոփոխությունները: Դե Գրեյը միայնակ չէ իր համոզմունքերում: Սակայն, եթե սա ձեզ գիտական ֆանտաստիկա թվաց, հանգիստ եղեք, ձեզ հետ համակարծիք այլ մարդիկ էլ կան: Ավելին, Մասաչուսեցի Տեխնոլոգիական համալսարանը պարգև է խոստացել մարդուն , ով կկարողանա ապացուցել դե Գրեյի գաղափարների անհնարինությունը: Դեռ ոչ ոք չի ստացել պարգևը: Այսպիսով, մենք դեռ չգիտենք արդյո՞ք մարդիկ մի օր անսահմանափակ երկար կապրեն: Սակայն նշենք, որ վերջին մի քանի դարերում կյանքի տևողությունը որոշ երկրներում կրկնապատկվել է: Գուցե մենք կարող եք կրկնել սա:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Սկզբնաղբյուրը՝ Blog.zocdoc.com