Ֆիզիկական չափորոշիչներով, կատալեպսիան շատ նման է քնին. նվազում է տարբեր ազդակների հանդեպ զգայունությունը: Այս վիճակի համար ևս մի անուն են հնարել "ռետինե ճկունություն": Մարդը կարող է կարծես սառել մի դիրքով : Կարող է թվալ, որ բացարձակ հարմար չէ այդպես նստել, կանգնել կամ պառկել, սակայն կատալեպսիայի դեպքում մարդը դիսկոմֆորտ չի զգում: Ի՞նչ երևույթ է սա,ե՞րբ է առաջանում, ինչպե՞ս ընթանում.
 
Ե՞րբ և ու՞մ մոտ է հանդիպում
 
Այս վիճակը հաճախ դիտվում է շիզոֆրենիայով կամ այլ հոգեկան հիվանդություններով հիվանդների մոտ: Կատալեպսիա կարող է առաջանալ նաև հիպնոտիկ քնի ժամանակ:
 
Ինչպե՞ս է առաջանում
 
Միանշանակ պատասխան չկա. որոշ բժիշկներ այս երևույթի առաջացումը կապում են գլխուղեղի որոշակի կառույցների հետ:Մյուսները համոզված են, որ պատճառը հոգեբանական առանձնահատկություններն են, և այս յուրահատուկ քնի վիճակում հայտնվում են նրանք  ում կամքը հեշտ է կոտրել:
 
Կլինիկական պատկեր
 
Սկսվում է ձեռքերից ու պարանոցից իջնելով դեպի ոտքեր,սակայն կարող է ընթանալ նաև հակառակ ուղղությամբ:Դժվար է ասել ' ինչքան ժամանակ է հնարավոր անցկացնել այսպիսի անսովոր վիճակում: Երբեմն  արագ անցնում է, սակայն հայտնի են դեպքեր, երբ այն ձգվել է ամիսներ: Այդ ընթացքում նվազում է շարժական ակտիվությունը, մկանները քարանում են, ցավի և ջերմության զգացողությունը կարծես "քնում"  է: Սակայն մարդը շարունակում է շնչել, կարող է շարժվել, տեսնում է ամեն ինչ ու լսում: Կատալեպսիայից առաջ հաճախ դիտվում են հիստերիկ նոպաներ, հետո մարդը կտրուկ սառում է մի դիրքում:
 
Բուժում
 
Սկզբում պետք է համոզվել, որ սա այլ խնդիր չէ՝  Պարկինսոնի հիվանդություն կամ այլ հիվանդություններ՝ կապված շարժողական խանգարումների հետ: Բուժումն անցկացնում են փորձառու  հոգեթերապևտները:
 
 
Թարգմանված նյութի աղբյուր՝ Doctors.am
Նյութը՝ Med-otzyv.ru