Բոլորս էլ լսել ենք այս արտահայտությունը` «շունը մարդու բարեկամն է»:Մարդու և շան ընկերությունը դեռևս հին ժամանակաշրջանից երկարատև է եղել:
Շները մարդկանց դարձնում են երջանիկ, սթրեսադիմացկուն, աշխատանքային լարված ժամերից հետո կարող են դրական էմոցիաներ առաջացնել:
Պարզվում է, որ շունը, ոչ միայն մարդու բարեկամն է, այլև ֆիզիկական  առողջության երաշխավորը:
Ըստ հետազոտությանՙ շուն պահելը նվազեցնում է անձի վաղաժամ մահվան վտանգը: Հարվարդի համալսարանի հետազոտողները  նշում են, որ շների սեփականատերերը սրտանոթային  հիվանդությունների խնդիրներ քիչ են ձեռք բերում:
Ֆիզիկական ակտիվության համար կարևոր է  շուն ունենալ, քանի որ  զբոսանքները կրկնակի անգամ հաճախակիանում են, նույնիսկ  ավելի երկար են տևում:

Վերջին ուսումնասիրությունները, այդ թվում` Կոլումբիայի Միսսուրի համալսարանի և Միացյալ Թագավորության Գլազգոյի Կալեդոնյան համալսարանի, փաստում են, որ  60-ից բարձր տարիքի մարդիկ ավելի ակտիվ են և առողջՙ շնորհիվ վարժությունների, զբոսանքների, վազքի, որոնք կատարել են շների հետ զբոսնելու ընթացքում:
Մեկ շաբաթվա ընթացքում այդ զբոսանքները կարող են բավարար լինել և համապատասխանել այն ցուցումներին, որ խորհուրդ է տալիս Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը. առնվազն 150 րոպեն բավարար է  կայուն ֆիզիկական ակտիվություն ունենալու համար:

Շները կարող են բարելավել մեր առողջությունը ոչ միայն հասուն, այլև փոքր տարիքում, անգամ այն ժամանակ, երբ դեռ չենք ծնվել: Ըստ  հետազոտությանՙ այն կանայք, ովքեր հղիության շրջանում շների հետ ժամանակ են անցկացնում,  հայտնվում են  էկզեմա հիվանդության զարգացման ցածր ռիսկային խմբում: 
 


Աղբյուրը` https://www.medicalnewstoday.com/