Բրիտանացի գիտնականներն առաջարկել են կերակրափողի ուռուցքի ախտորոշման հասարակ, ոչ թանկարժեք թեստ: Ինչպես հայտնում է BBC-ն` պացիենտը պետք է կուլ տա սպտունգանման պատիճը` Cytosponge, որն այնուհետև հանում են քաշելով պատիճին ամրացրած թելից: Հետազոտության տվյալները մանրամասն կներկայացվեն Լիվերպուլում, National Cancer Research Institute-ի ամենամյա հավաքին: Բարետի Համախտանիշի դեպքում աղաթթուն ստամոքսից հետ է գնում կերակրափող` գրգռելով նրա պատերը, ինչն առաջացնում է այրոցի զգացում, գրգռում է լորձաթաղանթը, ինչպես նաև դրդում նորմալ բջիջների տրանսֆորմացիան: 10 դեպքից մեկում, այս իրավիճակը հանգեցնում է կերակրափողի ուռուցքի զարգացման: Սովորաբար, բժիշկները վերահսկում են այս հիվանդների վիճակը էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ կատարվող բիոպսիայի միջոցով, ինչի ընթացքում ծայրին տեսախցիկ ունեցող երկար խողովակ է մտցվում կերակրափող: Cytosponge-ը ստեղծել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները: Այն կարող է հեշտությամբ օգտագործվել Բարետի համախտանիշով հիվանդ մարդկանց բուժման համար, քանի որ քիչ ինվազիվ է ու ցավազրկում չի պահանջում: Ինչպես նաև, գիտնկանների այս նոր հայտնագործությունը քսան անգամ էժան է ախտորոշման տրադիցիոն մեթոդից: Cytosponge պատիճ կլինիկական հետազոտությունները, որոնց մասնակցել են Բարետի համախտանիշով 600 պացիենտ, ցույց տվեցին ախտորոշման մեթոդի լավ տանելիությունը: Շուտով, երբ հետազոտությունները ավարտվեն, դիագնոստիկ թեստը հասանելի կդառնա Մեծ Բրիտանիայի տարածքում:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Նյութը՝ Medportal.ru