Գիտնականները պարզել են խաղամոլությամբ տառապող մարդկանց ուղեղի ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Համեմատել են առողջ մարդկանց և խաղամոլների գլխուղեղի հետազոտության հետևանքով ստացված տվյալները: Հետազոտությունն անցկացրել են պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով: Առաջին փուլում որոշվել է օպիոիդային ընկալիչների քանակը: Դրանց քանակի մասին ինֆորմացիայի օգնությամբ կարելի է պատկերացում կազմել էնդորֆինների (երջանկության հորմոններ) պարունակության մասին: Օպիոիդային ընկալիչներն ընդհանուր բաներ ունեն բարեկեցության զգացողության ձևավորման հետ: Նրանք նաև մասնակցում են հոգեբանական կախվածության ձևավորման գործում: Պարզվեց, որ խաղամոլների մոտ օպիոիդային ընկալիչների քանակը մեծ է առողջ մարդկանց համեմատությամբ: Առաջին փուլում այլևս ոչ մի տարբերություն հայտնբերել չհաջողվեց: Երկրորդ փուլում կամավորներին առաջարկեցին ամֆետամինի (դրդող, գրգռող թմրանյութ) հաբ: Այս նյութը բարձրացնում է տրամադրությունը, հեշտացնում մարդկանց հետ շփվելը: Խաղամոլները ամֆետամինին ավելի թույլ պատասխան էին տալիս, այն չէր նպաստում դոֆամինի ու սերոտոնինի մեծ քանակների արտազատմանը: Սրա հիման վրա եզրակացրին , որ խաղամոլներին ավելի դժվար է հասնել էյֆորիայի ու բավարարվածության զգացման: Հենց այս գործոնն է ընկած խաղերից հոգեբանական կախվածության հիմքում:
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Medvesti.com